Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը:
Նախարարի պաշտոնակատարը շրջել է դպրոցի տարրական դասարաններում, որտեղ 3-րդ դասարանի աշակերտները ստացել են «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը նախատեսված է տարրական դպրոցի երեխաների համար և նպատակ ունի խաղերի, վարժությունների և հետաքրքրաշարժ տեքստերի միջոցով սովորեցնել՝ ինչպես պետք է պահպանել աչքի առողջությունը: Ձեռնարկը մշակվել է Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակում և որպես ուսումնաօժանդակ գրականություն հաստատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից: Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման առնչությամբ և շեշտել. «Էլեկտրոնային սարքավորումներից շատ օգտվող մեր երեխաները տեսողության խնդիրներ ունեն և վաղ տարիքում հայտնաբերումը խիստ կարևոր է: Այս նախագծի շրջանակում մինչև տարեվերջ կստուգվեն շուրջ 10 հազար աշակերտ` Երևանի և մարզերի դպրոցներից՝ հաջորդ փուլերում ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավելու հեռանկարով: Բոլոր այն աշակերտները, ովքեր կարիք կունենան, կանցնեն ավելի լուրջ հետազոտություններ: Այս փուլն հաջողությամբ ավարտելուց հետո նախարարությունը կքննարկի ծրագրի ընդլայնման հնարավորությունները: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր աշակերտները ստուգվեն և տեսողական խնդիրները վաղ հայտնավերվեն: Օգտվելով առիթից ես նաև կոչ եմ անում ծնողներին ավելի հետևողական լիենել այս հարցում և հատկապես ցածր դասարաններում սահմանափակել երեխաների հեռախոսներից և պլանշետներից օգտվելը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով՝ երեխաների տեսողական առողջության պահպանման ծրագրի և «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման մեկնարկը Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների միամսյակում առանձնահատուկ կարևորություն ունի, և ուրախալի է, որ այն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ։
Դպրոցականների ակնային զննման ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորմներով անցկացվում է դպրոցականների ակնային զննում, որը նախնական ախտորոշում է իրականացնում և հնարավորություն տալիս արդյունքները պահպանել էլեկտրոնային եղանակով՝ հետագայում երեխայի առողջությանը հետևելու և տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով: Առավել խորացված հետազոտության կամ բուժման կարիք ունեցողները ուղեգրվելու են ակնաբուժական կենտրոններ: Դպրոցականների ակնային զննման ծրագրի հաջորդ բաղադրիչը «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրումն է, որն այժմ պատրաստման փուլում է և հասանելի է լինելու դպրոցների բժշկական անձնակազմին, ծնողներին և մանկաբույժներին՝ ավելի արդյունավետ դարձնելու երեխաների ակնային առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ