ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կոտայքի մարզի նշանավոր հուշարձանները» խորագրով զրույց-դաս

Հոկտեմբերի 25, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցում  հոկտեմբերի 23-ին ՀՀ Կոտայքի մարզի պատմական միջավայրի պահպանման մարզային ծառայության լրագրող, հուշարձանագետ, հուշարձանների պահապան Արամայիս Սեդրակյանը 9-րդ դասարանում զրույց անցկացրեց «Կոտայքի մարզի նշանավոր հուշարձանները» խորագրով։
Կոտայքի մարզն ունի շատ հին և հարուստ մշակույթ։ Երբ ասում ենք մշակույթ, հասկանում ենք այն ամենը, ինչ երկար դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը՝ եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, մագաղաթյա ձեռագրերը և այլն։
Զրույցի նպատակն էր ճանաչել Կոտայքի մարզի պատմամշակութային կոթողները և պահպանել դրանք։ Զրույցն ընթացավ հարց ու պատասխանով, վերջում աշակերտները ցանկություն հայտնեցին առաջիկայում հուշարձանագետ Արամայիս Սեդրակյանի ուղեկցությամբ կազմակերպել էքսկուրսիա։