ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս «Համայնքային հիմնախնդիրներ» թեմայով

Հոկտեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում բաց դաս է Հասարակագիտությունից: Համայնքային հիմնախնդիրների մտահոգությամբ առարկայի ուսուցչուհի Հ.Գևորգյանը 9-րդ դասարանում կազմակերպել էր դաս-հանդիպում համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի  մասնակցությամբ: Աշակերտները նախապես  լրագրողական, հետազոտական աշխատանք էին իրականացրել ու վեր հանել իրենց համայնքում առկա հիմնախնդիրները: Նրանցից մի խումբ հարցախույզ էր անցկացրել բնակչության շրջանում. «Եթե լինեիք համայնքապետ, ինչը կփոխեիք համայնքում» հարցով, մեկ ուրիշ խումբ էլ լուսանկարներ էր ներկայացրել բարձրացված հիմնախնդիրների շուրջ: Դասը հետաքրքիր էր, ուսուցողական, որը միտված էր  դպրոց-համայնքապետարան շփմանը, այն նաև ճանաչողական բնույթ էր կրում: