ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երաշխավորվել է վերապատրաստող կազմակերպություն

Հոկտեմբերի 29, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ  կրթության  և գիտության  նախարարի  2018 թվականի հոկտեմբերի 24-ի N 855-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:  ՀՀ ԿԳՆ կողմից հայտարարված վերապատրաստող կազմակերպության ընտրության մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն` Ուսուցման ազգային հիմնադրամը: Համաձայն հանձնաժողովի եզրակացության` նշված կազմակերպությունը բավարարել է ԿԳ նախարարության սահմանած պահանջները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն