ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաների կարողություններն ի նպաստ համայնքների

Նոյեմբերի 1, 2018
Դպրոցական անցուդարձ

Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը շարունակում է  երեխաների կարողությունների զարգացման ու նրացց ներուժի զարգացմանն ուղղված ծրագրերն Հայաստանի մարզերում: Տավուշի մարզում մի քանի տարի շարունակ իրականացված այդ ծրագրերի արդյունքում հարյուրավոր երեխաներ ու երիտասարդներ հզորացրել են իրենց հմտություններն ու գիտելիքները, իրականացրել համայնքային զարգացման նախագծեր: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան ու Հաղթանակ   համայնքներում երեխաների շահերի պաշտպանության նոր խումբ ձևավորվեց, որի անդամները 14-15 տարեկան երեխաներ են:  Նախորդ երկու տարիների ընթացքում համանման խումբ  է  գործել, որը իր առջև դրված նպատակներին հասել էր և ավարտին հասցրել իր համայնքային ծրագերը: Խմբի անդամների ակտիվության աստիճանի և անհրաժեշտ կարողությունների հզորացման նպատակով  Դիլիջանում անցկացվեցին  <<Շահերի պաշտպանություն և մասնակցություն որոշումների կայացման գործընթացում>> և <<Հիմնախնդրի վերլուծության և սոցիոլոգիական հետազոտության մեթոդերը>>դասընթացների շարքը:  Երեխաներին ներկայացվեցին շահերի պաշտպանության սահմանումները, տարբեր մակարդակներում շահերի պաշտպանության նախաձեռնություններ իրականացնելու քայլերը, հիմնախնդրի բացահայտման և նպատակի սահմանման, շահագրգիռ  կողմերի համախմբման, արդյունքի ձևակերպումները: Խմբային աշխատանքների արդյունքում երեխաները բացահայտեցին նաև իրենց  համայնքներում առաջնային լուծման հիմնախնդիրները, որոնք բազմազան էին: Ուսուցանվեցին նաև ծրագրի գաղափարի, կարիքների վերհանման, դրանց գնահատման ու հիմնախնդրի ձևակերպման, վերլուծության, ծրագրի պլանավորման, ինֆորմացիայի հավաքագրման մեթոդների/քանակական ու որակական/, հարցաթերթ պատրաստելու սկզբունքների ու ձևաչափի մասին: Խմբերն  իրենց համայնքներում արդեն բացահայտված հիմնախնդիրների ավելի հանրային հետազոտման նպատակով կազմեցին հարցաթերթիկների տարբերակները:14ամյա Էմմայի կարծիքով այս ծրագիրն իր համար նոր հնարավորոևթյուններ է ընձեռել  ձեռքբերելու նոր ընկերներ և  ստանալ նոր հմտություններ. << Շատ լավ տպավորություններ ունեմ։ Նոր ընկերներ ձեռք բերեցի և առաջին անգամ իմացա անձի շահերի պաշտպանության գաղափարի մասին, հասկացա դրա բովանդակությունն ու իրականացման քայլերը: >>

Ծրագրի շրջանակում կշարունակվեն վերապատրաստման դասընթացներն, որոնց կհաջորդեն գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառելու քայլերը:

Նորաստեղծ երիտասարդական խումբը   համայնքային ու մարզային քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ  միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն  նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին:

ՎՎՀ Նոյեմբերյանի Տարածքային ծրագրի  գրասենյակ

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…