ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այցելություն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Նոյեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ. 75 հիմնական դպրոցի Vբ դասարանի մի խումբ աշակերտներ Ավ. Իսահակյանի 143 և տուն-թանգարանի 60-ամյակների շրջանակում ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ Վարպետի կյանքի ուշագրավ մանրամասներին ծանոթանալուց հետո, մասնակցեցին «Ի՞նչ է ասում առակը» կրթական ծրագրին: Ինտերակտիվ պարապմունքի ընթացքում երեխաները, մեկը մյուսին հերթ չտալով, պատասխանեցին գիդ-էքսկուրսավար Շուշան Հովակիմյանի բոլոր հարցերին, խաղի միջոցով պարզեցին ժողովրդական իմաստությունների տեսակները, իսկ առակի վերլուծությունից հետո պատրաստեցին իրենց առաջին գիրքը: