ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս մայրենիից՝  «Ազնավուրը Ազնավուրի մասին» թեմայով

Նոյեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 24֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIբ դասարանում անցկացվեց բաց դաս մայրենիից՝  «Ազնավուրը Ազնավուրի մասին» թեմայով՝ ուսուցչուհի Մ. Վարդումյանի գլխավորությամբ։
Դասը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։ Աշակերտները ներկայացրին Շառլ Ազնավուրի կենսագրությունը և ասույթներ ասվեցին նրա մասին, հետո անցան դասի ընթերցմանը, որից հետո բնութագրեցին Շառլին և Աիդային՝  «Դիագրամ» մեթոդով։ Դիտեցին տեսանյութ՝ Ազնավուրի կյանքից և լսեցին նրա կատարած երգերից։
Ուսուցիչը գրատախտակին գրեց հինգ հենակետային բառեր՝ հանձնարարելով գրել  «Հինգրոպեանոց շարադրանք»։ Ընթերցելուց հետո՝ աշակերտները վեր հանեցին դասի հիմնական գաղափարը , որի հիման վրա կազմեցին  «Գրառումների օրագիր» աղյուսակը՝ ընտրելով մեկ նախադասություն կամ պարբերություն։
Դասը ամփոփվեց  «Քառաբաժան» աղյուսակով և հանձնարարվեց գրել շարադրություն ՝  «Ես և երաժշտությունը» թեմայով։