ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ-ում կատարած աշխատանքների համար

Հոկտեմբերի 21, 2016
Պաշտոնական

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն է

տրամադրվել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունները բաշխելու և վարչական վիճակագրության հավաքագրման վերաբերյալ, ստուգվել Շարժական ինտերնետային համակարգչային կայանի (ՇԻՀԿ) աշխատանքը՝ ուսումնական ծրագրեր, աշխատաժամանակ, դասընթացներ աշակերտների համար, ուսուցիչների վերապատրաստումներ և այլն:

Հոկտեմբերի 18-ին ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս. Ասրյանը, ով ԿՏԱԿ-ի տնօրենին հանձնել է նախարարության Պատվոգիր, իսկ կազմակերպությանը՝ Շնորհակալագիր և երախտագիտություն հայտնել Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար:
ԿՏԱԿ-ի և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում 2014թվականից ՇԻՀԿ-ը դասընթացներ և վերապատրաստումներ է կազմակերպում ԼՂՀ-ում:  2014թ. 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, իսկ 2016թ. ինն ամիսներին՝ 200 աշակերտ, 157 ուսուցիչ:  ԿՏԱԿ-ը 2012 թվականին ստեղծել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքը, Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում իրականացրել է ներքին համակարգչային ցանցերի նախագծման աշխատանքները, յուրաքանչյուր տարի ապահովում է դպրոցների համակարգչային կենտրոնների ծրագրային թարմացումը, 2015-ից սկսած կազմակերպում է ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարման, հիմնապաշարի ստեղծման, մշակման, սխալների շտկման և ամփոփման աշխատանքները։ Անցկացնում է սեմինար-վերապատրաստումներ Արցախի բոլոր շրջանների կրթության պատասխանատուների և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների համար՝ հանրակրթության վիճակագրության հավաքագրման մեթոդաբանության ներկայացման նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)