ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեդիա-գրագիտության շաբաթ»

Նոյեմբերի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

«Ձայնի և պատկերի լեզուն չիմանալը նույնն է, թե առանց գրել-կարդալ սովորելու՝ դպրոցն ավարտել» : /Ջորջ Լուկաս/

06.11.2018թ «Մեդիա-գրագիտության շաբաթ» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց մեդիագրագիտության դաս, որը վարեցին պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանը և ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը: 
Թեմաներ՝ Մեդիայի դերն ունշանակությունը
Ինչպես վերլուծել տեղեկությունները
Նպատակներ՝ Դպրոցականներին սովորեցնել քննադատորեն ընկալել մեդիայի մատուցած տեղեկությունը, պատկերացնել մեդիայի աշխատանքի սկզբունքները, ծանոթանալ մանիպուլյացիոն հնարքներին և կարողանալ ճիշտ կողմնորոշվել մեդիա շուկայում: Օգնել հասկանալ լրատվամիջոցների աշխատանքը, շարժառիթները և ուղղվածությունը, քարոզչությունը տարբերել օբյեկտիվ տեղեկատվությունից, խուսափել մեդիայի բացասական ազդեցությունից:
Տեղեկատվական գրագիտությունն ու մեդիագրագիտությունը կօգնի աշակերտներին ավելի գիտակից որոշումներ կայացնել որպես մեդիա սպառողներ, մեկնաբանել մեդիայի աշխատանքը,ինչպես նաև տեղծել մեդիա բովանդակություն՝ ի շահ իրենց իսկ իրավունքների պաշտպանության: Առաջին թեմայի ընթացքում աշակերտները ծանոթացան հիմնական հասկացություններին և փորձեցին հասկանալ, թե որն է մեդիայի ասելիքը, ինչ է ինֆորմացիան, որքանով է տեղեկատվության բնույթը կախված աղբյուրներից ու լսարանից: 
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

 

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…