Հայկական մշակույթը կարծես արմատավորվել է Տյումենում և համառորեն իր հովանու տակ է առնում տեղի հայերին։
Հոկտեմբերի 5֊ին ՌԴ Տյումեն քաղաքում տեղի ունեցավ երկորդ հայկական մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Տյումենի մարզի հայկական հասարակական կազմակերպության նախագահ՝ Աբրահամ Ազատի Հովեյանը, Տյումենի քաղաքապետ՝ Ռուսլան Կուխարուկը, ազգային կոմիտեի նախագահ՝ Եվգենի Վարաբյովը, Տյումենի դումայի նախագահ՝ Եվգենի Զաբոլոտնին, հայկական երիտասարդական կազմակերպության անդամները՝ Արայիկ Խաչատրյանի գլխավորությամբ, դպրոցի բարերարներն ու աջակիցները։
Դպրոցի բակում հանդիսավոր արարողությունից հետո, տիրոջ իրավունքով, Ա. Հովեյանը հյուրերի համար կազմակերպեց էքսկուրսիա կենտրոնում: Այցելեցին հայոց լեզվի, պատմության դասարաններ, որտեղ հնչեցին հայերեն բանաստեղծություններ, վիկտորինա` հայ-ռուսական ջերմ ու բարեկամական հարաբերությունների վերաբերյալ։
Այնուհետև ականատես եղան պարի խմբի գեղեցիկ կատարումներին:
Նոր մշակույթի կենտրոնը հագեցած է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, երեխաների հագեցած, հետաքրքիր ուսումնառությանը լավագույնս նպաստելու համար: Մշակույթի կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել հայ համայնքի նախագահ՝ Ա. Հովեյանի ֆինանսական աջակցությամբ:
Հարկ է հիշեցնել, որ Տյումենում առաջին մշակույթի կենտրոնը բացվել է 2016 թվականին, բարերար եղբայրներ Սամվել և Սերգո Ստեփանյանների կողմից: Կենտրոնում դասավանդող ուսուցչական կոլեկտիվը շարունակում է իր առաքելությունը՝ ձգտելով ստեղծել օրինակելի կրթական միջավայր, և նոր մասնաշենքի բացումը հերթական քայլն է այդ ուղղությամբ:
«Մեր մշակույթի կենտրոնի դռները բաց են բոլորի համար: Մեր նպատակն է՝ պահպանել հայոց լեզուն, մշակույթը և պատմությունը, մայր հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի հայեցի կրթություն ստանալը, ձևավորել հայ մարդու ազգային լավագույն որակները, և, որպեսզի այս ամենը հասանելի դառնա բոլոր հայ երեխաներին՝ անվճար»,- ասաց Ա. Հովեյանը։
Այնուհետև մեկնարկվեց հայկական եկեղեցու կառուցման կարևոր հարցը, որի նախագիծը արդեն համաձայնեցված է Էջմիածնում և Մոսկվայում, իսկ շինարարական աշխատանքները, ըստ Պարոն Հովեյանի, կսկսվի մոտ ժամանկներում:
Տյումենահայերի տոնական տրամադրությունը շարունակվեց նաև հաջորդ օրը: Հոկտեմբերի 6-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական Նոր մշակույթի կենտրոնում բաց դռների օր էր: Այստեղ ներկաները ծանոթացան մասնաշենքին, նրա կահավորանքին, կրթական նոր ծրագրերին և դասագրքերին:
Դպրոցի աշակերտների համատեղ ջանքերով կայացավ համերգային ծրագիր, որից հետո Համայնքի ղեկավարը շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, հանձնելով նվերներ:
Վերջում Երախտագիտության խոսքեր հղվեցին Աբրահամ Հովեյանին, ով ստանձնել է այսպիսի վեհ առաքելություն…
Իսկ ներկաները վայելում էին տոնական հսկա տորթը:
Ալվան Պողոսյան
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ