ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գ․ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի 40-ամեայ յոբելեանը

Հոկտեմբերի 30, 2018
Սփյուռքի լրատու

Հոկտեմբերի 13-ին Իլինգի Double Tree by Hilton պանդոկում տեղի ունեցաւ Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի հիմնադրման 40 ամեակին նուիրուած ճաշկերոյթ
պարահանդէսը։ Բացման խօսքով հանդէս եկաւ վարժարանի ուսուցչուհի և հոգաբարձուհի տիկին Լենա Գիւլխանճեանը։ Գերաշնորհ սրբազան հայրը շնորհաւորելով վարժարանի 40 ամեայ յոբելեանը, օրհնեց վարժարանը և ներկայներին։

Երեկոյի ընթացքում ելոյթ ունեցաւ Մեծ Բրիտանիայում և Հիւսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Օր․ Հայարփի Դրմեյեանը, շնորհաւորելով վարժարանի 40 ամեակը նա բարձր գնահատեց վարժարանի դերն ու նշանակութիւնը բրիտանահայ երեխաների հայեցի կրթութեան և դաստիարակութեան գործում։
Վարժարանի տնօրինուհի տիկին Ռուզաննա Թաթուլեանը, նախկին տնօրինուհի տիկին Անահիտ Ղազարեանցը իրենց ելոյթներում շնորհաւորեցին վարժարանի
բոլոր աշակերտներին, ծնողներին, ներկայ և անցեալի բոլոր ուսուցիչներին, ծնողական յանձնախմբի անդամներին, հոգաբարձուներին, տնօրէններին, խնամակալներին, նուիրատուներին, բոլոր նուիրեալներին կրթօջախի հիմնադրման 40 ամեայ յոբելեանի առթիւ։

Ելոյթով հանդէս եկաւ Բրիտանահայ Համայնքային Խորհրդի ատենապետ պարոն Արմանդ Աբրահամեանը: Շնորհաւորելով վարժարանի 40 ամեակը նա նշեց, որ
Բրիտանահայ Համայնքային Խորհրդի առաջնահերթութիւնն է եղել և շարունակելու է մնալ հնարաւորին չափով օժանդակել և աջակցել վարժարանին։
Իրենց դպրոցական տարիների յիշողութիւնները ներկայների հետ կիսեցին վարժարանի շրջանաւարտներ՝ Անի Եղիկեանը և Լիա Գիւլխանճեանը։

Տիկին Ժենյա Ներսիսեանը Պարոյր Սևակի "Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում " բանաստեղծութեան արտասանութեամբ հիացրեց ներկայներին։ Երեկոյին առանձին շուք տւեցին վարժարանի շրջանաւարտներ՝ Վանուհի Պետրոսեանը, Սիփան Դրօ Պետրոսեանը, Տիգրան Մինասեանը, Անդրէ Բաբայեանը, Էլլեն Ադամեանը և աշակերտուհի Մարիա Նազարեանը իրենց գեղեցիկ հայկական պարերով։ Երեկոն անցաւ շատ ջերմ մթնոլորտում։

Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանը հիմնադրւել է 1978 թւականին Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի հովանաւորութեամբ և Գևորգ Թահթայի բարերարութեամբ։ Վարժարանն իր գործունէութեան 40 տարիների ընթացքում դարձել է կայացած կրթական հաստատութիւն, որտեղ սովորել են հայոց լեզու և հայեցի կրթութիւն են ստացել հարիւրաւոր բրիտանահայ երեխաներ։ Դպրոցում հայոց լեզւի և հայոց պատմութեան գիտելիքների հետ մէկտեղ աշակերտներին փոխանցւում են մեր ազգային ինքնութեան արժէքները, սովորութիւնները և ազգային մշակութային ժառանգութիւններն այնպէս, որպէսզի նրանք կարողանան հասկանալ հայ ժողովրդի ստեղծած հոգեւոր եւ նիւթական արժէքները: Վարժարանն ունի իր կայացած կրթական ծրագիրը և աշակերտները 9-րդ դասարանն աւարտելիս յանձնում են աւարտական քննութիւն, որը համապատասխանում է անգլիական կրթական համակարգի GCSE-ի մակարդակին։

Լոնդոնում հայ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթութեան և դաստիարակութեան, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի աւանդի համար Վարժարանն 2010 և 2017 թւականներին արժանացել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Լաւագոյն հայկական կրթօջախ» մրցանակին։ Սփիւռքի նախարարութիւնը բարձր գնահատելով Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի աշխատանքները, 2018 թւականին վարժարանի մի խումբ ուսուցչուհիների պարգևատրեց Սփիւռքի նախարարութեան պատւոգրերով, որոնք տրւեցին հոկտեմբերի 14-ին։

Գերաշնորհ Սրբազան Հայրը Հոկտեմբերի 14-ին Սուրբ Եղիշէ եկեղեցում կատարեց Եկեղեցական յատուկ արարողութիւն նուիրուած Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի հիմնադրման 40 ամեակին և Սուրբ Թարգմանիչների տօնին։ Կաթողիկոսական Սրբատառ Կոնդակով Օրհնութեան Գրեր բաշխւեցին տիկնայք Սիլվա Շամմասեանին, Մայտա Չերչեանին և Աննա Հենդէնին՝ Վարժարանում աշխատանքային 40-ամեայ գործունէութեան համար։ Սրբազան Հայրը կատարեց նաև Հոգեհանգստի արարողութիւն վարժարանի հիմնադիր անձերի՝ լուսահոգիներ Յակոբ Փալամուդեանի, Յարութիւն Այվազեանի, Օֆելյա Գույումճեանի և Գևորգ Թահթայի համար։ Սրբազան Հայրը օրհնեց Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի աշակերտութեանը, ծնողներին, ուսուցչական կազմին, հոգաբարձուներին և խնամակալներին։

Սուրբ Պատարագի աւարտից յետոյ, Մեծ Բրիտանիայում և Հիւսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետութեան Հիւպատոս Օրի․ Հայարփի Դրմեյեանը և Վարժարանի տնօրինուհի տիկին Ռուզաննա Թաթուլեանը, Սփիւռքի նախարարութեան Պատուգրերը փոխանցեցին ուսուցչուհիներին։

 

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…