ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամենից լավ տունը» խորագրով համադպրոցական միջոցառում

Նոյեմբերի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 8-ին Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց «Ամենից լավ տունը» խորագրով համադպրոցական միջոցառում: Այն նվիրված էր մարդկանց, ովքեր հեռանում են հայրենիքից՝ կարոտը սրտում: Աշակերտները ներկայացրին Հայաստանի, Հունաստանի, Վրաստանի և Ռուսաստանի մշակույթները: Ուշագրավ փաստեր ներկայացրին այդ երկրների մասին, պարեցին ազգային պարեր: Օտար ափերում փնտրեցին ամենից լավ տունը և գտան սեփական հայրենիքում: Հանդիսատեսը եկավ այն եզրակացության, թե ամենից լավ տունը, հիրավի,  հայրենի տունն է: