ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամառային ընթերցանություն 2018»

Նոյեմբերի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտ Սիրարփի Գոռի Աբրահամյանը մասնակցել է «Ամառային ընթերցանություն 2018» մանկապատանեկան ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, և հանրապետության 16 դպրոցների ցանկում Սիրարփին լավագույն ընթերցողներից մեկն է ճանաչվել: Այդ կապակցությամբ «Զանգակ» հրատարակչությունը դպրոցի գրադարանին տրամադրեց տնակ-գրադարան, որպեսզի դպրոցի մյուս երեխաները նույնպես ընթերցեն գեղարվեստական հարուստ գրականություն:

Դպրոցի տնօրենը շնորհավորեց լավագույն ընթերցող ճանաչված Սիրարփի Աբրահամյանին, աշակերտներին հորդորեց շատ ընթերցել, որքան էլ որ մեր կյանքում մեծ նշանակություն ունենան հեռախոսները, համակարգիչները ,թեպետ դրանք էլ կարևոր են, միևնույն է, գիրքն է մարդու մեջ ձևավորում ազնվություն, արդարամտություն, մարդասիրություն, բարոյական շատ ու շատ որակներ: