ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բանավեճի մշակույթը հետաքրքրում է երեխաներին

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.5 հիմնական դպրոցը 2016-2017 ուստարում շարունակում է համագործակցել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ և «Երիտասարդները ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակում դպրոցում շարունակում է գործել բանավեճի ակումբ` նոր անդամներով` ձևավորված 9-րդ ա և 9-րդ բ դասարանների աշակերտներից:

Այսօր` հոկտեմբերի 21-ին, կայացավ բանավեճի գործնական դիտարկումը հիմնադրամի կողմից:

Թիմերը կառուցողական ելույթներով բանավիճեցին «ՀՀ-ում 12 ամյա կրթական համակարգն ապահովում է որակյալ կրթություն» և «Դպրոցական համազգեստը պարտադիր է» թեմաների շուրջ: 
Ե՛վ «Կողմ», և՛ «Դեմ» թիմերի խոսնակները յուրացրել էին իրենց գործառույթները:

Թերությունների և բացթողումների վերաբերյալ ուսուցողական ուղղորդումներ կատարեցին դիտարկման պատասխանատուներ Սիրվարդ Խաչատրյանն ու Անուշ Բագրատունյանը:

Ակումբը ստանձնեց նոր հանձնարարական` ամբողջական և անդրադարձ ելույթներով:

Ծրագիրը հովանավորվում է ՎՎ գրասենյակի կողմից:

Կապանի N 5 հիմնական դպրոցի ԱԽ

 

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)