ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեքիաթը մանկությունը հարստացնող հրաշքներից մեկն է

Նոյեմբերի 13, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում կայացավ «Ժողովուրդն իմաստուն է» թեմայի ամփոփմանը նվիրված օրինակելի դաս մայրենիից /Դասվար Մերի Մովսիսյան/:
Դասի նպատակները.
ա/ Ժողովրդական բանահյուսության նմուշների՝ հեքիաթի, հանելուկի, ասացվածքի, շուտասելուկի, սուտասելուկի, դարձվածքի, խնդուկի,օրորոցայինի. խաղիկի, հաշվելուկի մասին գիտելիքների խորացում
բ/ Ամրապնդել հարցերի միջոցով առարկա, գործողություն ցույց տվող բառերը տարբերելու, անձ և իր ցույց տվող բառերը ճանաչելու կարողությունը
գ/ Նպաստել,որ հասկանան կարդացած տեքստի բովանդակությունը, գնահատեն գործող անձանց վարքագծի դրդապատճառները, ապրումակցեն հերոսներին
դ/ Նպաստել բարոյական արժեքների ձևավորմանը
ե/ Զարգացնել համագործակցային կարողությունները:

Աշակերտները ներկայացրին ժողովրդական բանահյուսության տեսակները, նշեցին յուրաքանչյուրի ժանրային առանձնահատկությունները: «Դերային խաղ» մեթոդով ներկայացրին «Երեք աղջիկների հեքիաթը»: Այն շարունակվեց հարուստ դիդակտիկայով, միջառարկայական կապով, արդիական մեթոդներով հագեցած ընթացքով, բազմազան և բազմաբնույթ աշխատանքներով, որի արդյունքում հասկանալի դարձավ, որ սովորողները յուրացրել են թեման, քաջատեղյակ են ժողովրդական բանահյուսության ժանրերին: Վերջինիս վառ ապացույցն էր նաև նույն թեմայի շուրջ ներկայացված գործնական «Հեքիաթ-գովազդ» աշխատանքը: Կիրառած մեթոդները համապատասխանում էր նյութի բովանդակությանը, նպատակներին և տարիքային առանձնահատկություններին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…