ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետի անունից մրցանակները հանձնել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ողջույնի խոսքում նա նշել է, որ այս տարի մրցանակների հանձնումը, որն ավանդաբար տեղի էր ունենում հոկտեմբերի սկզբին` Ուսուցչի տոնի ժամանակ, հարգելի պատճառով հետաձգվել է (համընկել է Շարլ Ազնավուրի մահվան միջոցառումների հետ):
ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Ուսուցչի տոնը կարևոր իրադարձություն է նախարարության համար` ուսուցչին գնահատելու և արժևորելու տեսանկյունից. «Հեղափոխությունից հետո մենք քննարկել ենք հարցը, թե արդյոք մրցանակաբաշխությունը ծառայում է իր հիմնական նպատակին և արդյոք մրցույթը նպաստում է ԿԳ նախարարության առջև դրված խնդիրների իրագործմանը: Գտնում ենք, որ Ուսուցչի տոնը շատ կարևոր է հետևյալ հիմնավորմամբ. մենք պարտավոր ենք հետևողականորեն բարձրացնել ուսուցչի վարկանիշն ու հեղինակությունը: Ուսուցիչն ու տնօրենը մեր ամենակարևոր գործընկերներն են` դպրոցում կրթական ծրագրերը իրագործելիս: Առանց ուսուցչի և տնօրենի օգնության, առանց նրանց ակտիվ միջամտության կրթական ծրագրերը պարզապես իրագործելի չեն: Նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գործընկերային հարաբերությունները ստացվեն և մենք դպրոցներում ունենանք միջավայր` ձևավորելու Հայասատանի Հանրապետության ազատ, անկախ, վերլուծող, քննող ու քննադատող քաղաքացի»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:
Միջոցոռմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա պաշտպանական գերատեսչության անունից պարգևներ է հանձնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին: Շնորհավորանքի խոսքում Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է, որ ավանդաբար լավագույն զինվորների ուսուցիչները Պաշտպանության նախարարության կողմից խրախուսվում էին, սակայն այս տարի երկու գերատեսչությունների ղեկավարների համատեղ նախաձեռնությամբ որոշվել է տոնը միասնական դարձնել բոլոր ուսուցիչների համար. «Կրթությունը, պաշտպանությունը և դաստիարակությունը մենք դիտարկում ենք միասնական համակարգում: Նաև դպրոցի և ուսուցչի տված կրթության և դաստիարակության շնորհիվ է, որ մենք ունենք զինվորներ, ովքեր պաշտպանում են առաջնագիծը, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կրում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- նշել է Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Արագածոտնի մարզի Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը, «Տարվա լավագույն դաստիարակ»` նույն մարզի Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը: Իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում հաղթել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը: «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են դրամական պարգևներ:
Միջոցոռման ընթացքում «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների եզրափակիչ փուլի մասնակիցներին նախարարության անունից պարգևներ են հանձնվել մի շարք անվանակարգերում հաղթելու համար:
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ