ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել են ԱՊՀ երկրների դպրոցականների 6-րդ մարզական միջազգային փառատոնի մրցումները

Նոյեմբերի 14, 2018
Պաշտոնական

Նոյեմբերի 3-9-ը ՌԴ Պերմ քաղաքում կայացել են ԱՊՀ երկրների դպրոցականների 6-րդ մարզական միջազգային փառատոնի մրցումները, որոնց ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 7 մարզաձևում՝  բասկետբոլ (պատանիներ), բասկետբոլ 3X3 (աղջիկներ), վոլեյբոլ (պատանիներ), շախմատ (պատանիներ և աղջիկներ), սեղանի թենիս (պատանիներ և աղջիկներ), բադմինթոն (պատանիներ և աղջիկներ) և մինի-ֆուտբոլ (պատանիներ): 

Թիմային հաշվարկով առաջ անցնելով ԱՊՀ մյուս պետություններից` մեր երկիրը ներկայացնող դպրոցականների թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը` նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե  մեդալներ: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն