ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 16, 2018
Պաշտոնական

«Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի բացումը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, գործատուներ, մրցույթին մասնակից քոլեջների և ուսումնարանների ներկայացուցիչներ: Ողջունելով մասնակիցներին` ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը խթանելու կարևոր քայլերից է. «Երբ դիտարկում ենք առաջադեմ երկրների, օրինակ Գերմանիայի տնտեսության զարգացման փորձը, տեսնում ենք, որ այնտեղ մեծ տեղ է հատկացվում արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը: Այս ոլորտն ավելի կարճ ժամանակահատվածում պատրաստում է մասնագետներ աշխատաշուկայի համար: Այսօր մենք Հայաստանում ունենք գործազրկության բարձր մակարդակ, բայց միաժամանակ բազմաթիվ մասնագիտություններով գործատուները չեն կարողանում գտնել աշխատողներ` օրինակ զոդողներ, կարող վարպետներ և ընդհանրապես որակյալ արհեստավոր մասնագետներ: Այժմ մենք նպատակ ունենք սերտացնել համագործակցությունը գործատուների հետ: Բոլոր քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում այս պահին ընդգրկված են գործատուներ, սակայն դա ցանկալի արդյունք դեռևս չի ապահովում: Մենք այժմ փորձում ենք ներդնել պայմանագրային համագործակցության մոդելը և այդ համատեքստում արդեն ունենք կնքված պայմանագրեր: Ուզում ենք մեծ ուշադրություն դարձնել նաև գերմանական և ավստրիական մոդելի վրա հիմնված դուալ կրթության համակարգի զարգացմանը: Մի շարք քոլեջներում և ուսումնարաններում դուալ կրթության համակարգը փորձնական նպատակով արդեն ներդրված է և հույս ունենք, որ առաջիկայում այն ավելի լայն տարածում կստանա: Դուալ կրթությունն աշխատանքի վրա հիմնված կրթություն է, երբ սովորողն ուսումնառության ընթացքում ստանում է տեսական գիտելիքներ` մոտ 30 տոկոս, իսկ մնացած հմտությունները ստանում է պրակտիկ փորձով` աշխատելով գործատուի մոտ: Քոլեջը կամ ուսումնարանն ավարտելիս նա արդեն աշխատանքային փորձ ունեցող մասնագետ է և կարող է մտնել աշխատաշուկա: Այս տեսանկյունից գործատուները պետք է հասկանան, որ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ներգրավվելով` իրենք սպասարկում են նաև սեփական բիզնես շահերը: Դա փոխշահավետ համագործակցություն է, որտեղ կրթական համակարգն ունի իր շահերը, գործատուն` իր: Երկարաժամկետ պլանավորման մեջ գործատուն անպայման պետք է կարևորի որակյալ մասնագետների խնդիրը»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելել, որ բուհական համակարգում ավելի քան 15 տարվա դասախոսական փորձից ելնելով կարող է փաստել, որ բուհն ավարտելուց հետո շատերն հետագայում աշխատում են հմտությունների ոլորտում, որը ենթադրում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն:

Նախարարի տեղակալն իր խոսքում հաջողություն է մաղթել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի ամփոփիչ փուլի բոլոր մասնակիցներին` նշելով, որ հաղթողներն հնարավորություն կստանան մասնակցել «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին, որը տեղի կունենա 2019 թվականին ՌԴ Կազան քաղաքում:

ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթև Գասպարյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի հմտություններ» մրցույթի նախընտրական փուլին Երևանից և ՀՀ մարզերից մասնակցել են 49 ուսանողներ, որոնցից 28-ը անցել են եզրափակիչ փուլ:
 

«Հայաստանի Հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 16-17-ը` «Մեխատրոնիկա», «Վեբ դիզայն», «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտություններով:

Մրցույթի մասնակիցներին ողջունել են նաև Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման միության  նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Ատեքս» նորաձևության կենտրոնի նախագահ Կարինե Դնոյանը:

Նշենք, որ Հայաստանը «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ` «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակում:   

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)