ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ժողովուրդն իմաստուն է» թեմայի ամփոփում

Նոյեմբերի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

     Կապանի N 5  հիմնական դպրոցի 2-րդ «բ»  դասարանի դասվար Արևիկ Աբրահամյանի կողմից անցկացվեց բաց դաս «Ժողովուրդն իմաստուն է» թեմայով: Դասարանի աշակերտներւը գեղեցիկ խոսքով ու հնչեղությամբ  դերային խաղով ներկայացրին «Երեք աղջիկների հեքիաթը» , որն ամփոփված էր ժողովրդական բանահյուսության նմուշներով` առած, դարձվածք, շուտասելուկ, խնդուկ, հանելուկ…

    Դասարանի աշակերտները` բաժանված 5 խմբերի, սիրով  ներկայացրին խմբային աշխատանքները:

     Գնահատականը տվեց փոխտնօրեն Ալինա Մկրտչյանը:

     Աշակերտները վերջում նամակ ուղարկեցին հեքիաթագրին` ՎԱՍ-ին (Վաչագան Ադիբեկի Սարգսյանին), ով էլ սիրով հեռաձայնել է:

 

Կապանի N5 հիմնական դպրոց