ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շառլ Ազնավուրի հիշատակին ․․․

Նոյեմբերի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

2018թ. նոյեմբերի 16-ին  Կապանի № 2 ավագ դպրոցում գրական-երաժշտական կոմպոզիցիայի ձևաչափով անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված հայ հանրաճանաչ երգիչ, կոմպոզիտոր,  բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին։ Այն կազմակերպեց և անցկացրեց դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ՝ Նարինե Ասատրյանը։

Ելույթ ունեցան դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները։ ՈՒսուցչի կողմից պատրաստած բազմաթիվ սահիկների ցուցադրման հետ մեկտեղ՝ աշակերտները ներկայացրեցին Շառլ Ազնավուրի կենսագրությունը, նրա ստեղծագործական հաջողությունները, Հայրենիքի հետ սերտ կապերը, արտասանեցին նրա «Բոհեմը» ստեղծագործությունը ֆրանսերենով։ Շատ տպավորիչ էին հարցազրույցները։ Վերջում բոլոր հավաքվածները միասին երգեցին Շառլ Ազնավուրի «Հավերժական սեր» երգը։

Ելույթ ունեցող աշակերտները պարգևատրվեցին շնորհակալագրերով։

Ն․ Ասատրյան