ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաստիարակության դրական մոտեցումներ

Նոյեմբերի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

16.11.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ առաջին սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում /Դասընթացավար Ռոզա Թևանյան/։
Թեման՝ Գովասանք. Ինչո՞ւ է այն անհրաժեշտ
Ինչպե՞ս ճիշտ խրախուսել, գովել երեխային` այս հարցը շատ կարևոր է, քանի որ խրախուսանքը, գովասանքը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն:
Ինչպե՞ս է պետք ճիշտ գովաբանել երեխային։
Երեխային պետք է գովաբանել միայն անկեղծ, լուրջ և համոզիչ: Գովասանքն անհրաժեշտ է երեխային ինքնավստահություն, եռանդ հաղորդելու համար, երեխայի` կյանքի հանդեպ ունեցած օպտիմիզմը լրացնելու համար: Յուրաքանյուր գովասանք որոշակի նպատակաուղղվածություն պետք է ունենա և երբեք չպետք է հնչի պատահական, հենց այնպես: Գովասանքն անհրաժեշտ է երեխային վստահություն ներշնչելու համար, եթե դրա կարիքը երեխան ունի, եթե անհրաժեշտ է լրացուցիչ վստահություն հաղորդել, վերականգնել էմոցիոնալ ակտիվությունը: Նման դեպքերում գովքն առավել քան անհրաժեշտ է :
Ստացվում է հետևյալը,եթե ծնողը ցանկանում է մեծացնել հոգեբանական առումով կայուն և արտաքին աշխարհում դիմացկուն երեխա, ապա անհրաժեշտ է երեխային գովաբանել միայն անհրաժեշտության դեպքում՝ կարևորելով գովաբանության նպատակայնությունը,որի արդյունքում երեխայի մոտ արժևորվում է նաև ծնողի խոսքի կարևորությունը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան