ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մենք պաշտպանված ենք

Նոյեմբերի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

     Նոյեմբերի 19-ը  ա մբողջ աշխարհում նշվում է, որպես երեխաների նկատմամբ բռնություններից կանխարգելման օր:

     Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրը օրվան ընդառաջ նախաձեռնել է «Գործիր ստանդարտից դուրս» ցուցահանդես-մրցույթը 6-9-րդ դասարանների շրջանակում:

       Այսօր ամփոփվեցին աշխատանքների արդյունքները և դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը  բարձր գնահատեց աշակերտների ինքնուրույնությունը ազատ մտածելու կարևորությունն ու պահանջատիրությունը,  որոնք արտացոլված են աշխատանքներում:

    Նա փաստեց աշակերտների պաշտպանությունն` առա ազատ խոսք ու գործ:

    Օրվա հերթապահ աշակերտները նշեցին, որ պատի թերթերի տեղադրումից ցայսօր անկյունը լինում է մարդաշատ և երեխաները հետաքրքրությամբ ծանոթացել են բոլոր պատի թերթերին:

   9-րդ «բ», 8-րդ  «բ» և  6-րդ «բ» դասարաններն արժանացան համապատասխանաբար

           - ձգտող դասարան
           - մտապաշար դասարան
           - գեղաճաշակ դասարան

  անվանակարգերի և որոշվեց պարգևները հանձնել դարձյալ երեխաներին նվիրված մեկ այլ օր` ինքնակառավարման օրը:

Կապանի N 5 հիմնական դպրոց