ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լույսի տաճար, հավերժի ճամփորդ

Նոյեմբերի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

     Պատկառելի  տարիք  ու  վաստակ  ուսած  Լճաշեն  գյուղի  Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ  դպրոցը բոլորեց  հիմնադրման 111-ամյակը, որն  այսօր  էլ  շարունակում  է   մատաղ  սերնդի  կրթության  ու  հայեցի  դաստիարակության  վեհ  ու  գեղեցիկ առաքելությունը:

  Ի՞նչ են հարյուր և տասնմեկ տարիները ժամանակի հոլովույթում, հազարամյակների մեջ. մի ակնթարթ, մի հյուլե, որ դպրոցի համար դարձավ արարումների, ինքնահաստատման ու ձեռքբերումների ընթացք:

    Դպրոցն այս ընթացքում ձևավորեց  իր դեմքն ու նկարագիրը, իր ուրույն տեղն ունեցավ համայնքում: Դպրոցի անցած ուղին արարումների, ինքնահաստատման  ու ձեռքբերումների  ընթացք է:  Խնամքով  թերթում  եմ  հաստատության  անցած, գնացած  օրերի  վավերագիրը:  Թերթում  եմ  զգույշ, այնպես  չլինի, որ  հանկարծ  մի  էջ  պատռվի, այնպես  չլինի,  որ  մի անուն  բաց  մնա:

 Ըստ  արխիվային     տվյալների  , 1907 թվականին   հիմնադրվել  է  Լճաշենի /Օրդաքլու/ քառամյա  արական  դպրոցը, Սուրբ  Հովհաննես  եկեղեցուն  կից:  Առաջին  տարում ունեցավ  48  աշակերտ  և  մեկ  ուսուցիչ՝ Խաչատուր Մնացականյան, որը շաբաթական  դասավանդում  էր  30 դասաժամ  և  ստանում  216 ռուբլի  ռոճիկ: Դպրոցում  դասավանդել  են  կրոն,  հայոց լեզու, «Լուսաբեր», ռուսաց լեզու, թվաբանություն, հայոց  պատմություն   առարկաները:

  Մատաղ  սերնդի  կրթության և դաստիարակության  գործում  իրենց  ավանդն  են ունեցել  հարգված  ուսուցիչներ  Խոսրով  Գասպարյանը,  Հրաչ Մաթևոսյանը,  Շավարշ  Հովհաննիսյանը, Հենրիկ  Սաֆարյանը,  Խոսրով  Ղազարյանը, Ռուբիկ, Վաշինգտոն,  Հասմիկ, Հրանտ  Մուրադյանները,  Լյուբա  Սատինան,  Ռոզալյա  Նովիկովան,  Գուրգեն Ղազարյանը, Սիրանուշ  Մխիթարյանը, Բեգլար Սիմիկյանը,  Շեքսպիր  Կարապետյանը, Տաճատ Բարսեղյանը,  Սերյոժա Միրաքյանը, Վազգեն  Մուրադյանը, սիրված դասվարներ Ժենյա  Եսայանը, Սոնյա  Աթաբեկյանը,  Ռոզա   Ներսիսյանը, Ասյա  Մարգարյանը, Էմմա  Խաչատրյանը, Սուսաննա  Գրիգորյանը, Էմմա  Հարությունյանը, Գոհար Հայրապետյանը  գյուղի հասարակության  կողմից  հարգանք վայելող  ուսուցիչներ Մարիետա  Պողոսյանը, Ամիր Մելիքյանը,Կեսարիկ  Մարգարյանը,Մելիք  Ներսիսյանը, Իրա  Մովսիսյանը, Սոֆյա  Մարգարյանը, Անթառամ  Դալլաքյանը, Գյուլնարա  Գևորգյանը, Մելսիդա Մանուկյանը, Էդիկ  Մարությանը, Կարինե  Մարությանը, Տիրուն  Կարակաշյանը, Ալինա Թովմասյանը, Ջուլիետա, Ասյա ,Լուսյա  Ներսիսյանները, Նվեր Սանամյանը, Մանիկ  Խաչատրյանը, Պավել Պետանյանը, Բելլա  Սարգսյանը ,Վարդիթեր Կարապետյանը և  շատ-շատերը:

   Կրթական   գործի  կազմակերպման  ակունքներում  բացառիկ  կամք  ու նվիրվածություն  են  հանդես բերել  դպրոցը  տարբեր  տարիներին  ղեկավարած տնօրեններ  Հովսեփ  Հովսեփյանը, Ռուբեն  Մնացականյանը, Անդրանիկ Հովակիմյանը, Գուրգեն  Մանուկյանը,  Սերգեյ  Շահնազարյանը, Հարություն Հարությունյանը,  Վարշամ  Ավետյանը, Թադևոս  Կարապետյանը, Վռամ Մուրադյանը, Ռազմիկ  Սաֆարյանը, Վլադիմիր  Վարդանյանը, Դերենիկ Միրաքյանը, Վոլոդյա Ղազարյանը  և 2000թ. հունիսի  30-ից  տողերիս  հեղինակը:

   Մենք, հիրավի, հպարտ ենք մեր նախկին, ներկա և վաղվա շրջանավարտներով, մեր  հայրենակիցներով.բազում արժեքավոր  գրքերի հեղինակ, մեծանուն Գրիշա  Մարտիրոսյան, գիտնական-մանկավարժ, ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, դոկտոր,պրոֆեսոր Աշոտ Տեր-Գրիգորյան,որի անվամբ է անվանակոչված հայրենի գյուղի  դպրոցը, երկրաբան –գիտնական Վարդգես Հակոբյան,պատմական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հարությունյան,գյուղատնտեսական  գիտությունների  թեկնածու, դոցենտ  Արամ Մուրադյան,իրավաբանական գիտությունների  թեկնածու, պրոֆեսոր Արթուր Վաղարշյան,տնտեսական գիտությունների  թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյան, աշխարհագրական գիտությունների  թեկնածու, դոցենտ  Արսեն Գրիգորյան, ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի  դասախոս Պապին Մուրադյան, տեխնիկական գիտությունների  թեկնածու  Լաերտ Հովհաննիսյան, սիրված բժիշկներ Ռաֆիկ  Գրիգորյան, Արմինե Ասլանյան, Արա Սարգսյան,  դոկտոր-պրոֆեսոր, վաղամեռիկ  Արա Տեր-Գրիգորյան, քիմիական գիտությունների թեկնածու Կարինե Ավետիսյան, լեզվաբան Ռոլանդ Ավետիսյան, Մարտական խաչի ասպետ, գնդապետ Սուրիկ Սարգսյան,ՀՀ ԶՈՒ զորամասի զրահատանկային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյան, վաղամեռիկ գեղանկարիչ  Կառլեն  Մկրտչյան,  բարձրաստիճան զինվորական Զոհրապ Մկրտչյան, Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյան, փոխտնօրեն  Կառլեն Ավետիսյան, Զբաղվածության Սևանի կենտրոնի տնօրեն Խաժակ Մուրադյան, Լճաշեն համայնքի ղեկավար  Կորյուն Մարգարյան,  Ցամաքաբերդի  դպրոցի նախկին  տնօրեններ Լաերտ  Հովհաննիսյան /1967-1989թթ./ Սաշա Մուրադյան /1989-2012թթ./ և շատ-շատերը:

    Տարբեր  երկրներում դպրոցի անունն են  պանծացնում օպերային երգիչ  Վաղինակ Դավթյանը  /Ֆրանսիա ,Լիոն /, գեղանկարիչ  Նորիկ Սարիբեկյանը /ք.Գոմել/,  գիտաշխատող  Ատոմ Միրաքյանը /Գերմանիա,Դարմշտադ/, գիտական ինժեներ Էդգար Մանուկյանը  /ք.Սանկտ-Պետերբուրգ/, անվանի շինարարներ Յուրիկ Մուրադյանը /ք.Մուրմանսկ/, Արտակ Ավետիսյանը /ք. Օդեսա/ և այլն:

Լուսաբացը, լույսը գույն է և գույների խառնուրդ եդեմական… Նվիրումը՝ հարազատ ու հաճելի զգացողություն: ՈՒ այսպես, ամեն Աստծո օր, լույսով ու լուսաբացով, սիրով ու նվիրումով է սկսվում դպրոցի առավոտը: Դպրոցն այսօր էլ շարունակում է կրթել ու դաստիարակել մեր երկրին պիտանի քաղաքացիներ, նոր ու ամուր քարեր ավելացնել  Լճաշենի պատմության  քարե ամրոցին: Բարեփոխումներն այսօր դպրոցում միայն դրական  լիցքեր  են հաղորդում: Հարյուրտասնմեկամյա դպրոցն իր  ավանդույթներին հավատարիմ է մնացել: Բազմափորձ ու բանիմաց ուսուցիչներ  Սուսաննա Դարբինյանը,Նարինե Դավթյանը, Ջեմ մա Դանիելյանը, Լաուրա Ավետիսյանը, Սալվինազ Սիմոնյանը,Գայանե Ղարիբյանը, Կարինե Հովհաննիսյանը,Լյուդմիլա Խաչատրյանը, Նատալյա Շիշլյանիկովան, Նարինե Ենգիբարյանը,Լիլիթ  Մուրադյանը,Լիանա Մարտիրոսյանը,Ռուզաննա Ղարիբյանը,Ամալյա Հովհաննիսյանը,Կարինե Գալստյանը, Ռոբերտ Հարությունյանը, Մարիետա Սաֆարյանը, Արմինե Վարդանյանը, Զեփյուռ Գևորգյանը,Արմինե Սիմոնյանը, Կիմա Սիմոնյանը, Քնարիկ Քոչարյանը, Աստղիկ Հայրումյանը, Արմինե Խաչատրյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Ժաննա Ավագյանը,Մարինե Հարությունյանը, Քրիստինե Շհոյանը, Ռիտա Ղազարյանը, Հասմիկ Կարապետյանը, Էլմիրա Մանուկյանը, Գոհար Կյուրեղյանը, շնորհաշատ  Անահիտ Գյուրջյանը, Մարիետա Վարդանյանը, Մագդա Հարությունյանը, Հակոբ Կարապետյանը, Լուսինե Վարդանյանը, Մարինե Միլիտոնյանը,Վարսիկ Կարապետյանը, Աշխեն Անդրիկյանը, Արևիկ Դավթյանը, Անյա Թովմասյանը, Ռոմելա Գրիգորյանը, Թագուհի Կարապետյանը, Հերմինե Առաքելյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Ծովինար Կարապետյանն անմնացորդ նվիրումով ու սիրով  են շարունակում հյուսել  իրենց կյանքի լուսե  երգը:

   Ամուր հիմքերի վրա է դրված  ռազմա-հայրենասիրական դաստիարակությունը /զինղեկ` Գ.Մանուկյան/, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը  /ուսուցչուհի` Ք.Քոչարյան/, դպրոցում  գործում է «Մանկունք» երգչախումբը, որը  «Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի հանրապետական փուլում արժանացավ  «Երգչախմբային լավագույն կատարում» անվանակարգին:

     2017 թվականին  «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթին և արժանացավ խրախուսանքի, դրամական պարգևի:

   Գործում է համակարգչային դասասենյակը՝ համալրված  լուսացրիչ սարքով /պրոյեկտր/, 22 նոթբուքերով, որոնք ուսուցիչներին օգնում են լավագույնս կազմակերպել ու անցկանել Հայոց լեզու, գրականություն, ռուսաց լեզու, գերմաներեն, ինֆորմատիկա, մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն  և մյուս առարկաների դասավանդումը,  նպաստում հարստացնելու սովորողների գիտելիքները և հնարավորություն ընձեռում օգտվելու կրթական զանազան նյութերից:

  Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կայացած բնապահպանական  միջազգային  3-րդ կոնֆերասին մասնակցում էին  մեր դպրոցի «Գերմաներեն» առարկայի ուսուցչուհի Ա.Հովհաննիսյանը, «Կենսաբանություն>> առարկայի  ուսուչուհի  Ժ.Ավագյանը, դպրոցի շնորհաշատ սաներ Նարե Խանդանյանը /10-րդ դասարան/ , Արուսյակ Ներսիսյանը /12-րդ դասարան/  և Ստելլա Աֆրիկյանը:

   Դպրոցի «Գերմաներեն» առարկայի ուսուչուհի Ա.Հովհաննիսյանը ,համագործակցելով Գյոթեի անվան ինստիտուտի հետ, 2015թ. և 2016թ. մասնակցեց  վերապատրաստման  դասընթացների  և Վրաստանում կայացած «Կրթություն հանուն  կայուն զարգացման» խորագրով կոնֆերանսին:

 Դպրոցի սաները  մասնակցել և ձեռքբերումներ են ունեցել  ասմունքի  հանրապետական փառատոններին, մանկապատանեկան մրցույթ - փառատոնի  հանրապետական փուլերում  Մերի Ղարիբյանը,Նարե Խանդանյանը դարձել են մրցանակակիրներ, արժանացել խրախուսանքի, նվեր ստացել հայ գրականության լավագույն գրքերի ընտրանի և բջջային խեռախոս:

  «Բարբառների երկխոսություն» 8-րդ մրցույթ –փառատոնի մարզային փուլին մասնակցել է  Գևորգ Բարսեղյանը / 9-րդ  դասարան/, արժանացել հավաստագրի և հուշանվերի,Մանե Խանդանյանը/9-րդ  դասարան / «Սասնա  ծռեր» էպոսին  նվիրված էպոսասածության 8-րդ մրցույթ փառատոնի մարզային փուլում գրավեց 3-րդ տեղը,պարգևատրվեց ՀՀ Գեղարքունիքի  մարզպետի  հավաստագրով,  խրախուսական նվերով և  մասնակցեց հանրապետական փուլին՝ արժանանալով հանդիսատեսի համակրանքին, ստացավ  խրախուսական մրցանակ ու պատվոգիր:

   Աշակերտների՝ առարկայական օլիմպիադաներում լավագույն ներկայանալը և առաջընթացն ուսուցիչների ամենօրյա տքնաջան ու նվիրումով աշխատանքի արդյունքն է,ովքեր իրենց գործում ճիգ ու ջանք չեն խնայում՝ ներդնելով մեր սաների հաղթանակներում, որոնք կարևոր են ոչ միայն մեր դպրոցի, ապագա սերնդի, այլև մեր երկրի  հզորացման համար:

   2017-2018  ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել է մեր դպրոցի   5 աշակերտ. 12-րդ Ա դասարանի աշակերտուհի Աննա Սահակյանը՝  «Հայոց լեզու», 10-րդԱ  դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ «Հայ գրականություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», 11-րդԱ դասարանի աշակերտ Փայլակ Նավասարդյանը՝  «Հայոց Եկեղեցու պատմություն», 12-րդԲ դասարանի աշակերտ Տարոն Հարությունյանը՝ «Նախնական զինվորական պատրաստություն»  առարկաների հանրապետական եզրափակիչ  փուլերին:

   12առարկաներից անցկացվող դպրոցականների առարկայական  օլիմպիադաների դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել է 135 աշակերտ:

     9-րդ Ա  դասարանի  աշակերտուհի  Նարե Խանդանյանը «Հայոց Եկեղեցու պատմություն>> առարկայից ցուցաբերած խոր գիտելիքների  համար պարգևատրվեց ՀՀ Կրթության  և գիտության  նախարարության   2-րդ կարգի  դիպլոմով,իսկ «Հայ գրականություն>> առարկայից՝ 3-րդ կարգի  դիպլոմով:

   Դպրոցի տնօրինությունը «Հայոց Եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցչուհի  Քնարիկ Քոչարյանին, «Հայոց  լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանին և «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ, զինղեկ Գառնիկ Մանուկյանին պարգևատրեց հուշանվերներով, իսկ մասնակից աշակերտները նվեր ստացան գրենական պիտույքներ և «Նարեկ»:

     Մերօրյա քաղաքական ու տնտեսական  անցուդարձի   մեջ դպրոցի կողքին են Գեղարքունիքի մարզպետարանը,ԿՄՍ վարչությունը՝ ուսուցիչների նկատմամբ ցուցաբերած  վերաբերմունքով՝ /Լճաշենի գյուղապետարանը, վաղամեռիկ Արա Տեր-Գրիգորյանի ընտանիքը, «Փարոս»  հիմնադրամը /տնօրեն՝ Գ.Մինասյան/, բարերար Վահագն  Մանուկյանը, հացի գործարանի տնօրեն՝ Ա.Ավետիսյանը և շատ շատերը:

   Ես համոզված եմ, որ մեր դպրոցը պիտի նշի ոչ միայն իր հիմնադրման հինգ անգամ 111, այլև  500 անգամ  111 ամյակը, քանզի  լճաշենցին  հավերժի ճամփորդ է, իսկ հավերժի ճամփորդի ամենաամուր հիմնասյունն  իր կրթօջախն է:

   Շնորհավոր 111 ամյակդ իմ սիրելի դպրոց՝ լույսի տաճար, հավերժի ճամփորդ:

Աիդա Մուրադյան
Լճաշեն գյուղի  Ա. Տեր-Գրիգորյանի անվան  միջնակարգ դպրոցի  տնօրեն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…