Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները չեն կարող օգտագործվել որպես վարչական ռեսուրս: Կրթական գործընթացը բացառապես ապաքաղաքական է և աշխատանքային ժամերին դպրոցի տարածքում արգելվում է որևէ տեսակի քարոզչություն: Աշխատանքային ժամից դուրս մանկավարժներն, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, ազատ են իրականացնելու իրենց քաղաքացիական և քաղաքական համոզմունքներից բխող գործողություններ: Այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Արայիկ Հարությունյանը տնօրեններին ուղղված իր խոսքում նշել է, որ Երևանի ավագանու վերջին ընտրություններում դպրոցները զերծ են մնացել քաղաքականացումից. «Ավագանու ընտրությունների վերաբերյալ մենք որևէ ահազանգ չենք ստացել, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ առաջիկա ընտրությունների ժամանակ ևս կարող ենք շարունակել նույն ոգով` լիարժեք պահպանելով օրենքը: Մեր կարևոր անելիքն է` դպրոցը հեռու պահել քաղաքական թոհուբոհից: Եթե մեզ հաջողվի դեկտեմբերի 9-ի համապետական ընտրությունների ժամանակ դպրոցը հեռու պահել քաղաքականացվելու բացասական երևույթից, ապա կարող ենք լիարժեք ասել, որ այս խնդրին այլևս չենք անդրադառնալու,- նշել է նախարարի պաշտոնակատարը և շարունակել,- եթե որևէ մեկը փորձ կանի զանգով, հորդորով կամ այլևայլ միջոցներով ձեզ ներքաշել քաղաքական քարոզչության մեջ, խնդրում եմ անպայման տեղյակ պահել այդ մասին: Որևէ նշանակություն չունի, թե ում համար է արվելու քարոզչության միջնորդությունը: Ես կարծում եմ, որ մենք նման խնդիր չենք ունենալու, բայց նաև բացառված չէ, որ կարող են լինել մարդիկ, ովքեր կգնան նման գայթակղության»:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթական հաստատությունների տարածքները, ինչպես նախկինում, այժմ ևս, տրամադրվելու են որպես ընտրատեղամասեր, քանի որ դրանք համարվում են հանրության համար առավել մատչելի և հասանելի վայրեր: Կազմակերպչական աշխատանքները, սակայն, պետք է այնպես կազմակերպել, որ որևէ կերպ չխանգարեն կրթական գործընթացին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին նշել է, որ հանդիպման նպատակը դպրոցներին ավելորդ խնդիրներից զերծ պահելն է. «Մենք համոզված ենք, որ դուք որևէ ցանկություն չունեք դպրոցն ու կրթությունը խառնել քաղաքականությանը: Հանդիպման նպատակը ձեզ ու մեզ ավելորդ պատմություններից և անցանկալի սկանդալներից հեռու պահելն է»,- նշել է Հայկ Մարությանը:
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ավարտական քննությունների կազմակերպմանը և նշել, որ 12-րդ դասարանում այս տարի կենտրոնացված ավարտական քննություն չի կազմակերպվի: Կենտրոնացված քննություն կհանձնեն միայն 9-րդ դասարանցիները` հայերենից: Նման որոշման պատճառը, ինչպես նշել է Արայիկ Հարությունյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իրականացված արտաքին գնահատման արդյունքներն են. «Պետք է արձանագրենք, որ թե’ հայերենից, թե’ մաթեմատիկայից ունենք շատ վատ արդյունքներ: Նման իրավիճակում, եթե 12-րդ դասարանում անցկացնենք կենտրոնացված քննություն, ապա անբավարար ստացողների թիվը կարող է մտահոգիչ լինել, ուստի մենք կարող ենք խնդիր ունենալ նաև Պաշտպանության նախարարության հետ` զորակոչի կազմակերպման առումով: Ուստի այս տարի 12-րդ դասարանում որևէ փոփոխություն չի լինի»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ կենտրոնացված ավարտական քննությունների հարցը դեռ փակված չէ, առաջիկա տարիներին այն լինելու է պարտադիր:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ ԳԹԿ-ն արդեն հրապարակել է 9-րդ դասարանի հայերենի ավարտական քննության թեստի նմուշը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ