ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խաղաղությունը ժպիտից է սկսվում

Նոյեմբերի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է: Պահպանելով օրվա խորհուրդը և նպատակ ունենալով բարելավել երեխաների բարօրությունը, ՎՎ Հայաստան Կապանի ՏԶ գրասենյակի երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի շրջանակում Կապանի N5 հիմնական դպրոցի Խաղաղության խմբակի ղեկավար Արևիկ Հայրապետյանը նախաձեռնել է բաց պարապմունք «Բռնությունը թույլերի զենքն է» խորագրով:

Խմբակի անդամները, որոնք 5-րդ «բ» դասարանի աշակերտներն էին, անկաշկանդ ներկայացրեցին երեխաների իրավունքները, բռնության տեսակները, բռնության իրավիճակներ, պատասխանեցին պարապմունքին ներկա գտնվող Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Տեր Վահան Հեբոյանի հարցերին: Տեր հոր միջամտությունը միջոցառումը վերածեց ջերմ երկխոսության, որի ընթացքում Աստվածաշնչի դրույթները համադրվեցին օրենքներին: 

Աշակերտները կարողացան գնահատել այդ իրավիճակներն ըստ արժանվույն. այն է` ամեն ինչ օգուտ է բերում, եթե ուղեկցվում է ժպիտով և ընկալվում բարությամբ: