ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Սայաթ-Նովա»

Նոյեմբերի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

19.11.2018 Ուրասարի հիմնական դպրոցում սայաթնովյան մթնոլորտ էր: Սայաթ-Նովային նվիրված գրական ցերեկույթը մեծ ոգևորություն էր առաջացրել աշակերտների, ծնողների և, իհարկե, ուսուցիչների շրջանում /կազմակերպիչ՝  Մ.Ավետիսյան/: Միջոցառման ժամանակ երեխաները տեեկություններ հայտնեցին աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի մանկության, դեգերումների, պալատական կյանքի և վտարման մասին: Երգեցին երգեր, պարեցին, ասմունքեցին և, իհարկե, ներկայացրին բեմական հատվածներ: Սայաթ-Նովայի դերում հանդես եկավ 7-րդ դասարանցի Էրիկը, իսկ Աննայի դերում՝ Սյուզաննան՝ նույն դասարանից: Տնօրեն Մ. Շոլինյանը հանդես եկավ դրվատանքի խոսքերով: