ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցություն` դաստիարակության խնդիրներով

Նոյեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 23-ին «Երեխաների նկատմամբ բռնությամբ կանխարգելմանն ուղղված գործողությունների պլանի» շրջանակում, Կապանի N5 հիմնական դպրոցի   համադպրոցական ծնողական ժողովը վարեցին  ՀՀ Ոստիկանության կապանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Զառա Վարդանյանը և նույն բաժնի  ավագ օպեր լիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Առաքելյանը:

Արհեստավարժները լսարանին իրազեկեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության  և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, լուսաբանեցին, մանրամասնեցին  օրենքի հետ առնչվող ընտանեկան խնդիրները, ծնողներին հորդորեցին վերահսկելի սահմաններում  պահել անչափահասների համացանցային առնչությունները, սուր, կտրող-ծակող իրերի և առարկաների գործածությամբ հնարավոր  հանցագործության դեպքերը, կանխարգելելու, նախականխելու, բացառելու նպատակով:

Բանախոսները խոստացան պարբերաբար լինել նաև դասարանական ժողովներում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, սերտացնել համագործակցությունն ու հաստատել փոխադարձ վստահություն, գործընկերային մթնոլորտ:

Կապանի N 5 հիմնական դպրոց