ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թատրոնը դաստիարակության պատվաստանյութ

Նոյեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Դաստիարակության տեխնոլոգիաների համակարգում իր ուրույն տեղն ունի թատրոնը՝ նամանավանդ դպրոցականի համար, որովհետև այն պահանջում է լռություն, ուշադրություն, ճիշտ արձագանք և այլն: Իսկ, եթե հաշվի առնենք, որ դաստիարակության բովանդակությունը պատմականորեն ձևավորված է ժամանակի խնդիրներով ու  հասարակարգի շահերով, Կապանի Ալ. Շիրվազանդեի անվան դրամատիկական թատրոնի Ս. Խալաթյանի «Սերը պահարան չի հարցնում» բեմադրությունը կարող ենք գնահատել՝ պահանջված:

Նոյեմբերի 24-ին, թատրոնի հանդիսատեսն էր Կապանի N5 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները, դասղեկներն ու ծնողները:

Ներկայացման ընթացքում երեխաների ճիշտ արձագանքը վկայեց թեմայի գաղափարական բովանդակության ճիշտ ընկալման մասին. «Պանդխտությունը երջանկության երաշխիք չէ»:

Իսկ, որպես հարմարավետության բացառիկ իրողություն, աշակերտները ջերմ դահլիճում նստել էին առանց վերարկուների:

Դահլիճից ներկաները հեռացան գոհ ու բարձր տրամադրությամբ:                             

Կապանի N 5 հիմնական դպրոց