ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկու բրոնզե մեդալ ինֆորմատիկայի 10-րդ միջազգային աշնանային օլիմպիադայից

Նոյեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

2018 թվականի նոյեմբերի 21-ից 25-ը Բուլղարիայի Շումեն քաղաքում անցկացվեց 10-րդ միջազգային աշնանային օլիմպիադան ինֆորմատիկա առարկայից, որին մասնակցեցին Հայաստանի պատանիների (2 աշակերտ) և մեծահասակների (3 աշակերտ) թիմերը: Օլիմպիադային մասնակցեցին 8 պետությունների 46 թիմերի 172 աշակերտներ։

Հայաստանի պատանեկան թիմի անդամներ Ալեքսանդր Աբելյանը  (ՔՎԱՆՏ վարժարան,10-րդ դասարան) և էմիլ Կոստանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան) հաջող հանդես եկան և արժանացան բրոնզե մեդալների։ 

Հայաստանի թիմերը ղեկավարում էր ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը։
Ինֆորմատիկա առարկայի 10-րդ միջազգային աշնանային օլիմպիադայի կայքը՝  http://iati-shu.org/en/home/։

Լուրը՝ Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Դավիթ Մինասյանից