ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց  դաս   Լճաշենի  դպրոցում

Նոյեմբերի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

           Լճաշեն  գյուղի  Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ  դպրոցի  1-ինԱ  դասարանում «Ա» տառի  ուսուցման  բաց  դաս  էր: Նորաթուխ  աշակերտները  կարողացան  ամրապնդել  պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի  մասին  ունեցած  գիտելիքները  և  այդ  եզրույթները  սահուն  ձևով  օգտագործել   խոսքում:  Հմուտ  դասվար  Վարսիկ  Կարապետյանը խմբերի  բաժանեց  աշակերտներին: Խմբերն  անվանեցին  արև, արագիլ, արծիվ: Կարողացան  ներկայացնել  դերային  խաղ: Խմբերին   հանձնարարվեց  տրված  նկար-բառերը  ենթարկել  հնչյունային  վերլուծության: Փոքրիկները  մեծ  խանդավառությամբ  երգեցին  «Ես  հնչյունն  եմ» երգը,  որից  հետո դասվարը  իրականացրեց  «Ա ա» տառի  գրությունը  մասնիկների  համադրելու  միջոցով:

       Դպրոցի  տնօրեն  Ա.Մուրադյանը և  ուսուցիչները  բարձր  գնահատեցին  դասվարի  և  աշակերտների  երկու  ամսվա  ձեռքբերումները: Դասի ավարտին  դասվարը   դիմեց     իր  աշակերտներին  ուղերձով.

      Սիրելի  սա՛ն,  դու  մուտք  գործեցիր  հայ դպրության կաճառ…

      Գիտցի՛ր, Մեսրոպյան  այբուբենը  հույս  է,  հավատ  է, սեր է:

      Սիրով  սերտի՛ր  այն:

     

   Հ.Առաքելյան       /տարրական  դասարանների  մեթոդ-                                           միավորման  նախագահ /