ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովը

Նոյեմբերի 28, 2018
Պաշտոնական

Երևանում այսօր մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)`  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Հայաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակներ և խոսնակներ:

Մինչ համաժողովի մեկնարկը հյուրերը ծանոթացել են ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների աշխատանքների ցուցադրությանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը, GIZ կազմակերպությանը և ԿԳ նախարարության աշխատակազմին՝ նման կարևոր և ներկայացուցչական միջազգային համաժողով կազմակերպելու համար:«Շատ տպավորված եմ՝ ներկայացված տաղավարներում ծանոթանալով ուսումնարանների և քոլեջների մեր սաների հրաշալի աշխատանքներին, որը մեզ հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս հասկանալ, թե որքան կարևոր է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը մեր կյանքում: Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կրթության զարգացման ռազմավարությունում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը մեծ և կարևոր դեր ունի, մասնավորապես, այն ընդգրկված է ռազավարական ծրագրային հայեցակարգերում, ինչպես նաև հենակետային ոլորտ է հանդիսանում միջազգային համագործակցության շրջանակներում: Վերջին վեց ամսվա ընթացքում, ինչ նոր կառավարությունը ներկայացված է ԿԳ նախարարությունում, տվյալ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի և նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի ջանքերի շնորհիվ գործատուների հետ արդեն կնքվել է երկու համաձայնագիր, որը կրելու է շարունակական բնույթ: Գործատուների հետ համագործակցության համատեքստում առանձնակի է նաև դուալ կրթության ներդրումը, որը շատ կարևոր է շրջանավարտների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման տեսանկյունից: Այսօր մենք դուալ կրթության ներդրման լավ փորձ ունենք, որը ևս շարունակական է լինելու: Ավելին, մենք մտածում ենք ՄԿՈւ այս փորձը ինչ-որ ժամանակ տարածել նաև բարձրագույն կրթության ոլորտի վրա: Համաձայն Հայաստանի աշխատաշուկայի վերաբերյալ վերջերս հրապարակված մի հետազոտության՝ աշխատաշուկայում իրենց տեղը չգտած շրջանավարտները պահանջվածից առավել կրթություն ունեն, քան ակնկալում են գործատուները: Եվ սա մտահոգիչ փաստ է, հետևաբար մենք կարիք ունենք բարձրացնել ՄԿՈՒ դերը հասարակական ընկալումների մակարդակում, դիմորդներին ուղղորդել դեպի այն մասնագիտությունները, որոնք կարելի է ձեռքբերել նաև ՄԿՈՒ ոլորտում: ԿԳ նախարարությունը կարևորում է նաև ՄԿՈւ զարգացումը՝ ըստ ՀՀ մարզերի զարգացման հնարավորությունների, այսինքն՝ մարզերը տնտեսական զարգացման ինչպիսի պոտենցիալ և ուղղվածություն ունեն, որպեսզի այնտեղ զարգացնենք համապատասխան ՄԿՈՒ հաստատություններ և մասնագիտություններ»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝  դուալ ՄԿՈՒ-ն՝ հանուն կանաչ և ներառական տնտեսության, ՄԿՈՒ և թվայնացում, ընդհանրական հմտություններ՝ շարունակական կրթության համար և ձեռնարկատիրական հմտությունների զարգացում: Զուգահեռ նիստերի ժամանակ ներկայացվել են շնորհանդեսներ՝ ՀՀ և միջազգային փորձագետների, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև նոյեմբերի 29-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…