ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինչպես աշակերտներին կտրել նրանց կլանած սմարթֆոններից

Նոյեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

         Կապանի N5 հիմնական դպրոցում գործում է աշակերտական հերթապահություն, որը միտված է երեխաներին ներգրավելու կարգապահական և հասարակական աշխատանքներում և նրանց  առժամանակ կտրելու սմարթֆոններից: Ավելին` այսօր` նոյեմբերի 28-ին, ըստ գրաֆիկի հերթապահում է 8-րդ «ա» դասարանը, որտեղ սովորում է ԱԽ մնախագահ Մարթա Հարությունյանը: Նրա մտահղացմամբ,  դասարանական աշակերտական խորհուրդը նախաձեռնել է հետաքրքիր ակցիա, որը  միտված է ապահովելու դասամիջոցային կարգուկանոնը, ազատ ժամանակը գեղեցիկ օգտագործելու վարքագիծը:

       Այսպես. նրանք պատրաստել են թռուցիկներ. «Մի՛ վազիր» , «Մի՛ հրիր» , «Մի՛ խփիր» , «Մի՛ աղմկիր» , «Մի՛ ուշացիր» , «Մի՛ գոռա»  գրույթներով և դասամիջոցներին բաժանել գրույթին համապատասխան վարք դրսևորած աշակերտներին:

       Ակցիան թե՛ աշխուժություն մտցրեց, թե՛ կարգի հրավիրեց աղմուկ ստեղծողներին, թե՛ բոլորին կենտրոնացրեց կենդանի շփումներին:

Կապանի N 5 հիմնական դպրոց