ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արմատախիլ անել կոռուպցիան

Նոյեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ, դասղեկի ժամեր, բանավեճ՝ «Ո՛չ,  կոռուպցիային»,

«Արմատախիլ անել կոռուպցիան» թեմայով: 

Աշակերտները  պատրաստել  էին  պատի  թերթեր, պլակատներ, լոզունգներ:

6-րդ դասարանի  աշակերտները   դասղեկի ժամին   բեմականացրին  կոռուպցիոն դեպքեր, որոնց հետ առնչվում ենք առօրյայում: 10-րդ   դասարանի    աշակերտուհի Վիկտորյա    Սանամյանը   իր  խոսքում   նշեց, որ   պետք  է   մեր   մեջ    սերմանենք  հայկական   հին  ու   իմաստուն  ասացվածքը   «Փողը   ձեռքի   կեղտ   է» ,   նամանավանդ   չաշխատածի    համար   ստացած   փողը    և   խոստացան   իրենց    ձեռքերն   ու  հոգիները    մաքուր    պահել    այդօրինակ    աղբից,  ասելով ,   որ   ինչպես   մոլախոտերն   են   խեղդում   գեղեցիկ վարդին ու ոչնչացնում ծաղկած պարտեզը,   այնպես էլ այդ արատը  կխեղդի  մեզ և կավերի մեր հինավուրց ու սրբազան երկիրը:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

 Ծ. Կարապետյան