ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր հաղթանակի բերկրանք

Նոյեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և DASARAN կրթական ծրագրի համատեղ կազմակերպած «Նոր սերնդի դպրոց-2018» վարկանիշավորման մրցույթի արդյունքներով 4-րդ տարին է, ինչ «Աբովյանի Ն․Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը զբաղեցնում է մրցանակային տեղեր և 3-րդ տարին է, ինչ պարգևատրվում է համակարգչով:

Կեցցե՛ս, Ն․Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց, քանզի երրորդ համակարգիչն է ուղևորվում դպրոց: Մեկ անգամ ևս արժանացանք արդար գնահատականի՝ հաղթանակի բերկրանք պարգևելով ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին:

Պետք է փաստենք, որ մրցույթը նպաստել է մեր դպրոցի ուսուցիչների համակարգչային գիտելիքների զարգացմանը, ուսումնական գործընթացն առավել արդյունավետ դարձնելուն, մյուս կողմից էլ ծնողները մշտական կապի մեջ են դպրոցի հետ, տեղեկանում են իրենց երեխաների առաջադիմության մասին:

Շնորհակալություն եմ հայտնում DASARAN կրթական ծրագրին և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությանը մրցույթ կազմակերպելու համար, չէ՞ որ շնորհիվ այս մրցույթի կարողանում ենք ստանալ էլ ավելի որակյալ կրթություն, իսկ առանց առողջ մրցակցության , առանց համակարգիչների արդի պայմաններում որակյալ կրթությունը գրեթե անհնար է: Ձեր նպաստը հանրակրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասով անգնահատելի է: