ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ես առաջին շողն եմ հայոց գրերի

Նոյեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն  գյուղի  Ա.Տեր-Գրիգորյանի   անվան միջնակարգ  դպրոցի 1-ին Բ դասարանում  տոնախմբություն  էր: «Ա»   հնչյուն-տառը  դասվար  Մարգարիտ  Հովսեփյանի հրավերով հյուր էր եկել փոքրիկներին:

Դասվարը մեծ ուշադրություն էր դարձրել դասի հարուստ ու ճաշակով կահավորմանը, որով էլ պայմանավորվեց դասի կառուցումը:

Երաժշտության ուղեկցությամբ, փոքրիկ բեմականացումով, հանելուկներով «համեմված»   մուտք ապահովեց ուսուցիչը: Երեխաներին ողջունեցին հյուր եկած Արևը, Աքաղաղը, Արագիլը: Աշուն տատիկը հյուրընկալվեց աշնան հարուստ բերք ու բարիքով:

Այնուհետև օդում գրեցին «Ա»  տառը: Երեխաները գրատախտակին գծեցին ա հնչյունը պարունակող բառերի հնչյունային գծապատկերը և տեղադրեցին «ա» տառը: «Ա ա»  տառի հյուրընկալությունն ավարտվեց երգ ու պարով, տոնական «Ա» գաթաներով:

Հ.Առաքելյան
/տարրական  դասարանների մեթոդ-միավորման նախագահ/