ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էրեբունի-Երևան 2800

Նոյեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 26-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում պատմության ուսուցչուհի Արմինե Մկրտչյանը 6-րդ «ա» դասարանի սովորողների հետ կազմակերպել էր միջոցառում «Իմ քաղքամայր Երևանը 2800 տարեկան է» խորագրով:

Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին Երևանի հիմնադրման պատմությունը, Երևանի զինանշանը, դրոշը, հիմնը: Բեմականացման միջոցով ներկայացրեցին Արգիշտի I-ի հրամանով գրված Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին վկայող սեպագիր պատմությունը: Հնչեցին Երևանին նվիրված բանաստեղծություններ, հայտնի մարդկանց խոսքեր: Սովորողները մեծ ոգևորությամբ կատարեցին Երևանի օրհներգը: