ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երիտասարդների կարողությունների զարգացումն առաջնահերթություն է

Դեկտեմբերի 4, 2018
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում  ուսանողների ներկայացվեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր » նոր ծրագիրը, որն իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի գրասենյակը ՝ Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Նախագիծը հնարավոր է դարձել  «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շնորհիվ: Մինչ այդ  ծրագիրն իրականացնողները  նախագիծը ներկայացնելու համար հանդիպել էին մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանի և տնօրենի օգնական Արման  Եգանյանի հետ:  Ծրագիրը, որի տևողությունը 4 ամիս է, ուսանողներին ներկայացրեց ՎՎՀ  Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը: Ծրագրի շրջանակում  կհզորացվեն մոտ 15 երիտասարդի կարողություններ և գիտելիքներ շահերի պաշտպանության , կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման ոլորտներում, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների մասին: Խնդիրը  կայանում է նրանում, որ ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում  երիտասարդների մասնակցությունը վատ մակարդակի վրա է, որը փաստվել է նաև facebook.com սոց.ցանցում օնլայն հարցման արդյունքներով:  Հարցվածների  41.3 %-ի կարծիքով երիտասարդը չի մասնակցում և չի կարևորում իր դերը որոշումների կայացմանը համայնքային մակարդակում, քանի որ տեղեկացված չէ ՏԻՄ-երի գործունեության մասին: Իսկ հարցվածների 29.3 %-ը գտնում է, որ երիտասարդությունը չունի կարողություններ և անհրաժեշտ գիտելիքներ ՏԻՄ-երի հետ համագործակցաբար աշխատելու և քաղաքացիական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով: Հիմնական խնդիրը ՏԻՄ-երի աշխատանքի վերաբերյալ  երիտասարդների  անտեղյակությունն է , որը խթանում վերջիններիս որոշումների կայացման մակարդակներում մասնակցություն ապահովելու համար: Ա.Ալիխանյանը նաև նշեց, որ ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան համայնքային-քաղաքացիական խնդիրների բացահայտման և խնդիրների լուծման ռազմավարությունների մշակման վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, կաշխատեն ավագանու  հետ և  կմշակեն Իջևանի համայնքապետարանին ներկայացվող  առաջարկությունների փաթեթ ՝ Իջևան համայնքի բյուջեով  երիտասարդական  նախաձեռնությունների ֆինանսավորման նպատակով: Ծրագիրը նաև համապատասխանում է  ՀՀ երիտասարդական պետական  քաղաքականության ռազմավարությանը, որը ամրագրում է որպես  գերակայություն ՝ երիտասարդների մասնակցականության գործոնը հասարակական-քաղաքացիական ու այլ մակարդակներում: Իսկ Իջևան համայնքի զարգացման 2017-2021թթ. հնգամյա ծրագրի հիմնական նպատակներից են սահմանված տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ակտիվացումը՝  մասնակցության նոր մեթոդների և ձևերի ներդրման և աստիճանական զարգացման միջոցով, որին նաև համահունչ է նույն ծրագիրը:

Առաջիկայում  նոր ձևավորվող խմբի համար կսկսվեն կարողություների զարգացման վերապատրատրաստումները:

 «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

 

"EU4Youth: Better Skills for Better Future" project (2018-2020) is implemented under the funding from the European Union in three countries: Armenia, Georgia, and Ukraine. In Armenia, the project is implemented by Save the Children Armenia Country Office in cooperation with OxYGen Foundation for Protection of Youth and Women Rights.

Արարատ Ալիխանյան
ՎՎՀ  Իջևանի ՏԾ գրասենյակ

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…