ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայաստանի պատանեկան նվաճումները» մեր դպրոցում

Դեկտեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի աշակերտներն ունեին անհրաժեշտ գիտելիքներ` մասնակցելու դաս-միջոցառմանը, պատասխանելու բոլոր հարցերին, որոնք էլ ավելի հարստացրեցին նրանց տնտեսագիտական տարրական գիտելիքները:

Դրվատանքի խոսքերով հանդես եկան դասին հյուրընկալած «Հայաստանի պատանեկան նվաճումներ»  կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և մանկական ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանը: Նրանք ներկայացրին կազմակերպության պատմությունը, դերն ու նշանակությունը և հայտնեցին իրենց գոհունակությունը հետաքրքիր և բովանդակալից դաս ներկայացնելու համար:

Դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանը շնորհակալական իր խոսքում ողջունեց հյուրերին` կարևորելով համագործակցությունը և այն հույսը, որ աշակերտների ձեռք բերած գիտելիքները պետք կգան հետագայում, առավելապես` իրենց ընտրած մասնագիտություններում:

Ինքնատիպ, իր տեսակով առանձնացող դասը վարում էր «Տնտեսագիտության»  ուսուցչուհի Գոհար Աբրահամյանը: