ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բարիք գործիր ամեն դեպքում» խորագրով միջոցառում Լճաշենի դպրոցում

Դեկտեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Իսկական բարեգործը նա ինքը երբեք չի
խոսում այդ մասին, այլ ուրիշներն են խոսում:

Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200- ամյակին:

Միջոցառումն սկսվեց Մայր Թերեզայի «Բարիք գործիր ամեն դեպքում» աղոթքով:

Աշակերտները  մանրամասն   ներկայացրին  մեծ բարերարի կյանքի անցած ուղին և կատարած բարեգործությունները՝ նշելով, որ հային բնորոշ աշխատասիրությամբ համառությամբ, հոգևոր ազնիվ արժանիքներով օժտված Մկրտիչ Սանասարյանն իր հարստությունը վաստակել է ազնիվ աշխատանքով, որը հատկացրել է բարեգործությունների՝ իր բարեպաշտությամբ շատերի համար դառնալով օրինակելի բարերար:

Միջոցառումը համեմված էր «Բարության ծառ» և «Հայ ենք մենք» երգերով:

Ծ. Կարապետյան
սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ