ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում

Դեկտեմբերի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

06.12.2018 թ. Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում իրականացվեց վարժանքներ՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում» թեմայով /զինղեկ՝ Սամվել Հովհաննիսյան/։

Վարժանքի հիմնական նպատակներն էին ուժեղ երկրաշարժի դեպքում աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում հմտությունների ու ունակությունների կատարելագործումը,փոխգործակցության կազմակերպումը, «Ուժեղ երկրաշարժի տարհանման կազմակերպում» պլանի իրատեսության ստուգումը: Միջոցառման ավարտին ամփոփվեց ուսումնավարժության արդյունքները, իսկ դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ու նշեց, որ ուսումնավարժությունը ևս մեկ քայլ առաջընթաց կապահովի հնարավոր աղետների դեմ պայքարում պետության միասնական ու համակարգված քաղաքականության վարման տեսանկյունից:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան