ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է

Դեկտեմբերի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

11.12.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առարկայից։ /Դասվար Լարիսա Խաչատրյան/

Դասի թեման՝ «Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է» ։

Դասի նպատակները
ա/կզարգանա աշակերտների բառապաշարը, բանավոր և գրավոր խոսքը, վերլուծելու , համեմատելու, դատողություններ և եզրակացություններ անելու կարողությունները
բ/կկարողանան դատողություններ անել բնագրի շուրջը և հիմնավորել կարծիքը
գ/ կպատկերացնի որոշ գրական ստեղծագործությունների կապը պատմության և մշակույթի հետ։

Խնդիրները
. Սովորողների մեջ դաստիարակել սեր, հոգատարություն հայրենիքի նկատմամբ և հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում
․ Աշակերտները ներկայացրին Սուրեն Վարդևանյանի «Օջախի հիմքը» հեքիաթը, խոսեցին սիրո, երջանկության մասին և նշեցին, որ բոլոր խնդիրները լուծելի են, եթե ընտանեկան օջախում սեր կա. սիրո հետ կգա և´ հաջությունը, և´ հարստությունը: Հնչեց Պ.Սևակի, Հովհ.Շիրազի, Հ.Սահյանի բանաստեղծություններից: Ուսուցչի հարցադրմանը, թե «Ինչ են հասկանում հայրենիք ասելով և ինչ պարտականություններ ունեն հայրենիքի հանդեպ», սովորողները պատասխանեցին իրենց կողմից գրված շարադրություններով և բանաստեղծություններով:

Դասի արդյունքում աշակերտները եկան այն գիտակցության,որ իրենցից յուրաքանչյուրը մի մասն է Հայաստանի, և հենց իրենք են Հայաստանի վաղվա օրը, ապագան կերտողները: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…