ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԻՄՓԱՔԹ ակումբի նոր նախաձեռնությունը

Դեկտեմբերի 13, 2018
Լուրեր կազմակերպություններից

Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբն իր  գործունեության 4 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ համայնքային ծրագրեր,  որոնց միջոցով ակումբականները գործնականում կիրառել են ակումբի ուսոցողական  հանդիպումների ընթացքում ձեռք բերած  իրենց կարողություններն ու  գիտելիքները: Ակումբում ոչ ֆորմալ ուսուցումը,  զվարճանքը,  և համայնքային ծառայությունը միատեղվում են, որոնց արդյունքում երեխաները  ձեռք են բերում  նաև սոցիալական, քաղաքացիական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:  Այգեհովիտի ԻՄՓԱՔԹ ակումբն այս անգամ  կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ  համայնքի 13-16 տարեկան երեխաների համար` գիտելիքի նկատմամբ սիրո և հետաքրքրվածության առաջացման և նոր գիտելիքներ տալու նպատակով։ Խաղն ընթացավ երեք հիմնական փուլերով  և սուպեր փուլով։ Մրցույթը անցկացվեց 3 թիմերի միջև։  Խաղի ընթացքում գիտության տարբեր ոլորտներից ընտրվել էին   հարցեր և կարելի է շեշտել, որ երեխաները  կարողանում էին թիմային աշխատանքի միջոցով գտնել հարցերի պատասխանները: Ամենահետաքրքիրը նաև հայկական հին կինոնկարներից, ավեստի ու այլ կարևոր ասպարեզներից ընտրված հարցերն էին, որոնց  խմբերի անդամները ևս կարողանում էին պատասխանել: Նմանատիպ խաղերը օգնում են նաև արտադպրոցական կրթական բազմաբովանդակ  կրթություն ստանալուն:  Բոլոր մասնակիցներին տրվեցին նվերներ և պատվոգրեր, հաղթող թիմին` գիտահանրամատչելի գրքեր։ Ծրագրի մասնակից 14-ամյա Սիլվայի համոզմամբ, ինտելեկտուալ խաղ- միջոցառման  միջոցով իրենք կարողացան ոգևորել երեխաներին ավելի լավ սովորելուն  և կարևորվեց բոլորի կողմից, թե   դպրոցում ստացած գիտելիքները որքանով են  անհրաժեշտ յուրաքանչյուր երեխային:

ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ 6 մարզերում և Երևանում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակւթյան և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժշտ կարողություններ:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ