ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ տասը քաղաքացիներ կսովորեն Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում

Դեկտեմբերի 18, 2018
Պաշտոնական

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Հուշագրի նպատակն է՝ Եզնիկ Մոզյան ուսումնարանում ՀՀ տասը քաղաքացիների համար ապահովել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կրթություն: Համաձայն հուշագրի՝ բարերար Սևան Թորոսյանը պարտավորվում է վերոնշյալ տասը քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպելու համար տարեկան տրամադրել 5.610.000,00 ՀՀ դրամ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն