ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոբելյանական անակնկալ

Դեկտեմբերի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Անգլերենի ուսուցման փառավոր ճանապարհ անցած Կ. Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը քայլ է անում դեպի ֆրանսերեն. նա արդեն ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամ է. ֆրանկոֆոնիան դարձել է կրթօջախի առօրյա մաս:
Դպրոցի հիմնադրման 50- ամյակի միջոցառումների շարքը համալրվեց ևս մեկ տոնակատարությամբ. դպրոցի պատվավոր հյուրերն էին Ֆրանսիայի Սենտ Էտիենի քաղաքապետ Գայել Պերդոն, նույն քաղաքի հայկական թատրոնի դերասաններ Անեմիան Էդմոնդը, Վիալ Դավիդը, Բասմանջյան Լիլիթը, Չվալյեր Քրիստին, Դի Ֆրանկո Լատիտան, Վիտու Քրիստոֆը, հայկական համայնքի ղեկավար Վրեժ Խոսրովյանը, մշակույթի գործիչներ:
Բազմալեզու ողջույնը հնչում էր մայրենիի պես կատարյալ ու գեղեցիկ, մայրենիի չափ հարազատ, բարեկամությունը լրացուցիչ ճանաչելիություն հաղորդեց դպրոցին մշակութային և կրթական առումներով, որքան լայն լինեն դպրոցի արտաքին շփումների շրջանակն ու աշխարհագրությունը, այնքան հետաքրքիր ու բարենպաստ կլինի ուսուցումը դպրոցում: