ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այբ, բեն, գիմ...

Դեկտեմբերի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

2018թ. հոկտեմբերի 16-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի Iա դասարանի դասվար Ս. Գրիգորյանը կազմակերպել էր փորձարարական դաս՝ «Ա հնչյուն-տառի ուսուցում» թեմայով:
Տոնականորեն էր զարդարված Iա դասարանը: Դասվարը և ծնողները առանձնահատուկ ձևով էին նախապատրաստվել այդ օրվան: Բոլորը հուզված էին. չէ՞ որ այդ օրը նրանք ծանոթանալու էին Մեծն Մաշտոցի և նրա ստեղծած տառերի հետ: Իսկ «Ա»-ով էր սկսվելու այն գեղեցիկ ճանապարհը, որը տանելու էր գիտելիքի կախարդական աշխարհը: Երեխաները երգեցին «Ա» տառի երգը և խոստացան սատար ու զորավիգ լինել մեր լեզվին, որ կյանքով պահպանել ու ավանդել են մեզ մեր նախորդները: Նրանք երդվեցին երբեք չաղավաղել մայրենի լեզուն, խոսել մաքուր ու գեղեցիկ հայերենով:
Դպրոցի տնօրենությունը շնորհավորեց երեխաներին անկաշկանդ և անմիջական մասնակցության համար, իսկ դասվար Ս. Գրիգորյանին՝ անսահման համբերություն, ուժ և եռանդ, որպեսզի պատվով կատարի իրեն վստահված սուրբ գործը