ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում լրագրողի հետ

Դեկտեմբերի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

ԿԳ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից հայատարարված մեդիագրագիտության կրթական շաբաթին միացավ նաև Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը:

Դպրոցի հասարակագիտության ուսուցիչներ Ա. Մկրտչյանը և Թ. Աղազարյանը, 8-րդ «ա» դասարանի դասղեկ Հ. Լոռյանը աշակերտների հետ միասին կազմակերպեցին www.boonus.am կայքում տեղադրված «Լուրը, լրագրությունն ու հասրակությունը», «Պահապան շները» լրագրության մեջ, «Ինչպես վերլուծել տեղեկությունները» դասերի դիտում-քննարկում, որից հետո այցելեցին Վանաձորի «Լոռի TV» հեռուստաընկերություն և հանդիպեցին լրագրող Լուսինե Սարգսյանին: Նա ջերմությամբ ու սիրով ընդունեց սովորողներին և պատասխանեց նրանց հուզող բոլոր հարցերին: Սովորողները մեծ տպավորություններով հեռացան հեռուստաընկերությունից: