ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության մի նոր էջ

Դեկտեմբերի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Օրերս Չեխիայի Հանրապետության կրթության նախարարության տարբեր ռեգիոնների հատուկ կառույցի աշխատակիցները հյուրընկալվեցին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցում:
Չեխ հյուրերին ուղեկցում էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) աշխատակիցը:Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգին,նպաստել համագործակցության զարգացմանը:
Հյուրերը շրջեցին դպրոցի գրադարանում,կենսաբանության կաբինետում,ծանոթացան ուսուցիչների ամենօրյա աշխատանքներին,ծանոթացան դպրոցի միջանցքները զարդարող պաստառների բովանդակությանը:
12-րդ դասարանի (կեսաքիմիա հոսք) աշակերտները ներկայացրին էկոլոգիական խնդիրները,քննարկման ընթացքում անդրադարձան երկու պետությունների կրթական համակարգերի առանձնահատկություններին:
Համագործակցությունը տվեց իր ցանկալի արդյունքը.ծնվեցին ուսումնական նոր նախագծեր,գաղափարներ.համագործակցությունը երկուստեք փոխշահավետ է: