ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանք՝ աշխատանքից դուրս

Դեկտեմբերի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Երբ աշխատում ես կրթության ոլորտում, քեզանից անկախ անընդհատ մտածում ես ապագայի մասին, քանի որ կրթությունը իր բնույթով ապագային է միտված, եւ զգալի մասով պայմանավորում է այդ ապագան։ Մինչ տպագրության գյուտը կրթությունը շատ էր տարբերվում մեզ ծանոթ ձևաչափից։ Հետո եկավ նոր, ինդուստրիալ դարաշրջանը, և վիճակը փոխվեց։ Հենց այս միտումով և աշակերտների շրջանում ճանաչողական իմացության, և գեղագիտական դաստիարակության սերմն աճեցնելու նպատակով Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանի դասղեկ Հ. Լոռյանը և դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Թ. Մամյանը կազմակերպել էին ճանաչողական էքսկուրսիա դեպի Լոռու մարզի Դեբետ համայնքում գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն: Քսաներեքերորդցիները ծանոթացան կենտրոնի հիանալի պայմաններին, շրջայց կատարեցին ողջ տարածքով, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ աշակերտների մի մասը ցանկություն հայտնեցին չնայած տարածքային հեռավորությանը՝ այնուհանդերձ ընդգրկվել որոշ խմբակներում:

Շնորհակալություն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրենությանն ու անձնակազմին մեզ հյուրընկալելու համար.