ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հակոբ Պարոնյան-175

Դեկտեմբերի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում  իրականացվող  «Մեր մեծերը»  միջոցառումների շարքը թիվ 23 հիմնական դպրոցում ամփոփվեց  հայ մեծանուն գրող-երգիծաբան  Հ. Պարոնյանի ծննդյան 175 -ամյակին նվիրված դաս-միջոցառումով:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սիմոնյանի ներածական խոսքից հետո 8-րդ դասարանի սովորողները ներկայացրին գրողի կյանքն ու ստեղծագործությունը, ապա բեմադրեցին պատառիկներ   «Քաղաքավարության վնասները»  երգիծական պատմվածքներից:

Միջոցառումը հետաքրքիր էր, ուսանելի, հետապնդում էր դաստիարակչական նպատակ:

Ի պատիվ ուսուցչի՝ դերաբաշխումը կատարված էր վարպետորեն. յուրաքանչյուր հերոս գտել էր իր ճիշտ դերակատարին: Սովորողները  խոսում էին գրագետ արևմտահայերենով՝ պահպանելով այդ լեզվի համն ու հոտը: