Հարգելի ուսուցիչներ, Educatorstechnology կայքը ներկայացնում է շատ լավ գործիքների հավաքածու, որը Դուք կարող եք օգտագործել դասարանում՝ սովորողների հետ միասին գեղեցիկ ներկայացումներ և սահիկաշարեր ստեղծելու համար: Այս բոլոր գործիքները հիմնված են վեբի վրա և չեն պահանջում որեւէ ծրագրային ապահովում: Դրանք նաև շատ պարզ ու հեշտ կիրառելի են և աշակերտները աշխատանքի ընթացքում չեն ունենա որևէ դժվարություն: Վայելեք․
Սա աշակերտների ներկայացումների համար գերազանց գործիք է: Google ներկայացումը Google Drive- ի հավաքածուի մի մասն է: Այն թույլ է տալիս ներառել տեքստեր, պատկերներ, տեսանյութեր, ներմուծել կամ արտահանել սահիկներ, հարմարեցնել դրանց չափերը, տեղադրեք թեմաներ և շատ ավելին: Google- ի այս գործիքից օգտվելու համար կարելի է կարդալ «9 քայլեր՝ Google ներկայաման օգնությամբ լավ ցուցադրություն ստեղծելու համար» (" 9 Steps to Create A Good Presentation Using Google Presentation"):
2․ Haiku Deck
Սա ևս մեկ հիանալի գործիք է, որը կարող են օգտագործել ուսուցիչները ներկայացումներ ստեղծելու համար: Այն կարելի է օգտագործել տեսողական պատմություններ պատմելիս․ ապահովված է մի շարք նախընտրելի թեմաներով և ընտրված օրինաչափություններով: Կարելի է օգտագործել Haiku- ի նկարների գրադարանը՝ նկարներ փնտրելու, սահիկներ ընդգրկելու կամ վերբեռնելու համար: Haiku տախտակի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ավտոմատ կերպով վերափոխում է պատկերները և հարմարեցնում է տեքստի մեջ տեղադրելու համար, լրացուցիչ խմբագրման և չափերը փոփոխելու կարիք չի լինում: Haiku տախտակի վրա ստեղծված պատմությունները կարող են տարածվել հայտնի սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook- ը եւ Twitter- ը, կամ արտահանվել որպես PPT ֆայլեր կամ տեղադրվել բլոգային գրառումներում:
3․ Prezi
Սա հզոր վեբ գործիք է, որը թույլ է տալիս ստեղծել տեսողական գրավիչ ներկայացումներ: Կարող է սկսել Prezi-ի գրադարանի պրոֆեսիոնալ ձևավորած ձևանմուշով, ապա օգտագործելով պատկերներ, տեքստեր, տեսանյութեր՝ զարգացնել սեփական ցուցադրությունը։ Ներկայացումներ պատրաստելու նպատակով կարելի է նաև համագործակցել գործընկերների հետ: Prezi- ն հասանելի է iOS- ում եւ Android- ում, այնպես որ կարելի է ստեղծել կամ խմբագրել ներկայացումները և ավտոմատ կերպով համաժամանակյա դարձնել (auto-sync) բոլոր անհրաժեշտ սարքերում:
4․ Zoho Show
Սա առցանց ներկայացման գործիք է, որն օգնում է ստեղծել և ներկայացնել ցուցադրություններ: Այս գործիքը հարմար է ցանկացած վայրից ցուցադրությունը դիտելու, վերանայելու, խմբագրելու, տարածելու համար։
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ